Գերմանական «Շնայդեր գրուպ» ընկերությունը մտադիր է ընդլայնել իր գործունեությունը Հայաստանում։Այս մասին ասել է ընկերության հիմնադիր Ուլֆ Շնայդերը ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը Ղազախստանի մայրաքաղաք Նուր-Սուլթանում անցկացվող տնտեսական 12-րդ ամենամյա ֆորումի շրջանակում։Ընկերությունը գրասենյակ ունի Երեւանում, որի նպատակն է ծառայություններ մատուցել բիզնեսի զարգացման ոլորտում եւ ակտիվացնել ներդրումների հոսքը հատկապես տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում: 19.06.2018 | 09:43 Schneider Group-ը նախատեսում է գրասենյակ բացել Հայաստանում Ուլֆ Շնայդերը նշել է, որ Հայաստանը, լինելով ԵԱՏՄ անդամ, բարիդրացիական հարաբերություններ ունի Եվրամիության հետ, եւ կարող է ծառայել որպես բնական կամուրջ մեր տարածաշրջանի եւ Եվրոպայի ու եվրասիական տարածքի համար: «Սա օտարերկրյա գործարարների եւ ներդրողների առջեւ բացում է նոր հնարավորություններ»,- ընդգծել է նա: Ուլֆ Շնայդերը հեռանկարային է համարել գործակցությունը նոր տեխնոլոգիաների, դեղագործության ոլորտներում։ 28.11.2018 | 16:17 Հայաստանը մտադիր է ավելացնել տնտեսությունում գերմանական կապիտալը «Շնայդեր գրուպ»-ն արդեն 15 տարի ծառայություններ է մատուցում բիզնեսի զարգացման ոլորտում: Ընկերության ծառայություններն ընդգրկում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաեւ իրավաբանական տարբեր հարցերի` աշխատանքային, պայմանագրային եւ կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունը: Tweet Դիտում՝ 2221