Schneider Group-ը նախատեսում է գրասենյակ բացել Հայաստանում

19.06.2018 | 09:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Schneider Group #Արծվիկ Մինասյան
Գերմանական Schneider Group ընկերության հիմնադիր եւ OWC հրատարակչության արտաքին տնտեսական հարցերով գործադիր տնօրեն Ուլֆ Շնայդերն ասել է, որ նախատեսում են գրասենյակ բացել Հայաստանում։

Այս մասին նա նշել է հունիսի 18-ին ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանի հետ հանդիպմանը:

Ուլֆ Շնայդերը հայտնել է, որ Schneider Group-ը գործարարությամբ զբաղվելու ուղղությամբ ծառայություններ է մատուցում աշխարհի մի շարք երկրներում։ Մասնավորապես, մատուցվող ծառայությունների թվում են շուկա մուտք գործելու ռազմավարության մշակումը, հաշվապահական հաշվառումը, հարկային, արտահանման հարցերով խորհրդատվությունների տրամադրումը, վեճերի լուծման իրավական աջակցությունը, ինչպես նաեւ իրավաբանական տարբեր հարցերի` միգրացիոն, աշխատանքային, պայմանագրային եւ կորպորատիվ իրավունքների ոլորտներում խորհրդատվությունների տրամադրումը:

Արծվիկ Մինասյանը ողջունել է Schneider Group ընկերության կողմից Հայաստանում գրասենյակ բացելու նախաձեռնությունը՝ հայտնելով ընկերության հետ համատեղ աշխատանքի պատրաստակամությունը։

Կողմերը խոսել են նաեւ ներդրումների տեսանկյունից Հայաստանն առավել գրավիչ դարձնելու ոլորտային առանձնահատկությունների մասին։
Դիտում՝ 2039
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW