Չինական երեք ընկերություն հետաքրքրված է Հայաստանում ներդրումներով

16.05.2019 | 09:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Պեկինում հանդիպել է չինական մի քանի խոշոր ընկերությունների՝ Ganergy Heavy Industry Group, Hajer, Սինձյան նահանգում գործունեություն ծավալող «Չժեն Ի» եւ MZTL ընկերությունների ղեկավարների հետ:

Քննարկվել են Հայաստանում ներդրումային տարբեր ծրագրեր իրականացնելու հեռանկարներն ու հնարավորությունները:

«Ուրախ եմ ձեզ հետ քննարկել ձեր հետաքրքրությունները եւ առաջարկները: Մեր քայլերն ուղղված են տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանը եւ բիզնես միջավայրն առավել գրավիչ դարձնելուն»,- ասել է վարչապետը:

Ganergy Heavy Industry Group-ի ներկայացուցիչները նշել են, որ հետաքրքրված են Հայաստանում արդյունաբերության, ինչպես նաեւ ֆինանսների ու ներդրումների ոլորտներում գործունեության իրականացմամբ:  

«Չժեն Ի» ընկերությունների ներկայացուցիչներն էլ ասել են, որ պատրաստ են Չինաստան ներմուծել հայկական կոնյակ, գինի, գյուղատնտեսական վերամշակված ապրանքներ, նաեւ ներդրումներ կատարել Հայաստանում՝ ստեղծելով արդյունաբերական գոտի:   

MZTL ընկերության ղեկավարները, իրենց հերթին, պատրաստակամություն են հայտնել Հայաստանում հիմնել վերելակների արտադրություն: Այդ նպատակով ընկերությունը պատրաստվում է Հայաստան տեղափոխել վերելակների փոքր խմբաքանակ՝ դրանց արդյունավետությունը գնահատելու նպատակով:

Նիկոլ Փաշինյանն առաջարկել է նշված ընկերությունների ներկայացուցիչներին ՀՀ կառավարության հետ քննարկել համագործակցության հետագա քայլերը, այդ թվում՝ Մեղրիի ազատ տնտեսական գոտում չինական ընկերությունների գործունեության հեռանկարները:  
Դիտում՝ 1557
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW