Քննարկվել են Հայաստան-ԱՄՀ-ՀԲ գործակցության հեռանկարները

15.04.2019 | 09:28 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արթուր Ջավադյան #ԿԲ #ԱՄՀ
ՀՀ Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանն աշխատանքային հանդիպումներ է ունեցել Արժույթի միջազգային հիմնադրամի գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ինչպես նաեւ ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի հետ:

Հանդիպումները կայացել են ԱՄՀ-ի եւ Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների 2019թ. գարնանային նստաշրջանի մասնակցության շրջանակում:


ԿԲ նախագահը բարձր է գնահատել ԱՄՀ եւ ՀԲ հետ գործակցությունը՝ նշելով, որ վերջիններս նշանակալի դեր են խաղում Հայաստանի տնտեսության զարգացման համար՝ աջակցելով եւ հանրային, եւ մասնավոր հատվածներին, ինչպես նաեւ առանձնացրել երկրի ֆինանսական ոլորտում իրականացված բարեփոխումների գործում ԱՄՀ եւ ՀԲ ցուցաբերած աջակցությունը:

Արթուր Ջավադյանը զրուցակիցներին ներկայացրել է Հայաստանի ֆինանսական համակարգի ընթացիկ վիճակը, Կենտրոնական բանկի նախաձեռնություններն ու իրականացվող ծրագրերը։

Զրուցակիցները մտքեր են փոխանակել գործակցության նոր հեռանկարների շուրջ, եւ նշել, որ Հայաստանի եւ ԱՄՀ-ի ու ՀԲ-ի միջեւ առկա է համագործակցության մեծ ներուժ։
Դիտում՝ 1455

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW