ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը մեկնել է Վաշինգտոն, որտեղ մասնակցելու է Արժույթի միջազգայինհ եւ Համաշխարհային բանկի կառավարիչների խորհուրդների 2019թ. գարնանային նստաշրջանին: ԿԲ-ում նշել են, որ Արթուր Ջավադյանը մասնակցելու է ԱՄՀ/ՀԲ գարնանային նստաշրջանի պլենար նիստին, ինչպես նաեւ հոլանդաբելգիական ենթախմբի կառավարիչների նիստին: Նախատեսված են մի շարք երկկողմ հանդիպումներ՝ մասնավորապես ԱՄՀ գործադիր տնօրենի տեղակալ Թաո Ժանգի, ԱՄՀ Մերձավոր Արեւելքի եւ Կենտրոնական Ասիայի տարածաշրջանային տնօրեն Ջիհադ Ազուրի, ԱՄՀ հոլանդաբելգիական ենթախմբի գործադիր տնօրեն Էնթընի ԴեԼաննոյի, ինչպես նաեւ միջազգային մի շարք ֆինանսական կառույցների ղեկավարների հետ: Նախատեսված են մի շարք աշխատանքային քննարկումներ՝ միջազգային տնտեսական եւ ֆինանսական զարգացումների, տնտեսական աճի, կապիտալի շուկաների եւ ֆինանսական տեխնոլոգիաների փոխկապվածության, համաշխարհային տնտեսության մարտահրավերների, ֆինանսական հոսքերի կառավարման եւ այլ հարակից թեմաների շուրջ: Tweet Դիտում՝ 1190