«Սպայկա»-ն հայտարարել է, որ ընկերության կողմից մթերման աշխատաքների հնարավոր ձախողումը որեւէ կերպ չի բխում ընկերության շահերից: «Դա միայն ու միայն կարող է տեղի ունենալ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման արդյունքում ընկերության գործընկեր արտասահմանյան եւ տեղական բանկերի կողմից ընկերության վարկային հաշիվների սառեցման կամ գույքի նկատմամբ կալանքի իրավունքի կիրառման եւ ստեղված իրավիճակի հետեւանքով ընկերության ֆինանսական դրության կտրուկ վատթարացման հետեւանքով»,- հայտարարել են «Սպայկա»-ում: 08.04.2019 | 10:47 «Սպայկա»-ի տնօրենը կալանավորվեց Ընկերությունում նշել են, որ արտասահմանյան բանկերի կողմից սկսվել է ընկերության վարկային միջոցների հետկանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից եւ կազմակերպել նախապես պլանավորած մթերում հետեւյալ համայնքներում.- Արարատի մարզԱվշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին,- Արմավիրի մարզԼուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արեւիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ- Տավուշի մարզԼճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան- Լոռու մարզք. Տաշիր- Վայոց ձորի մարզԱրենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի- Արագածոտնի մարզՈւշի, Կարբի, Օհանավան, Փարպի, Ոսկեւազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ- Շիրակի մարզԿառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արեւիկ- Գեղարքունիքի մարզՎարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս- Կոտայքի մարզՆոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:Ընկերությունում ընդգծել, են, որ «ստեղծված ծայրահեղ անբարենպաստ պայմաններում ինտենսիվ աշխատանք են տանում նշված համայնքների հետ մթերման աշխատանքների կազմակերպումը պատշաճ կատարելու ուղղությամբ»: 09.04.2019 | 11:06 «Սպայկա»-ի աշխատանքները չպետք է խաթարվեն, ասել է վարչապետը ««Սպայկա» ընկերությունը երբեւէ ոչ մեկի շանտաժի չի ենթարկում եւ հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներին, հատկապես պետությանը եւ պետական անվտանգությանը: Ընկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել եւ թույլ տալ կազմակերպել աշխատանքները, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել»,- ասված է հայտարարությունում: Tweet Դիտում՝ 2011