«Սպայկա»-ի աշխատանքները չպետք է խաթարվեն, ասել է վարչապետը

09.04.2019 | 11:06 Գլխավոր էջ / Նորություններ /
#Սպայկա #Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ասել է, որ «Սպայկա» ընկերության շուրջ հետաքննությունը պետք է իրականացնել այնպես, որ աշխատանքները չխաթարվեն։

«Իմ՝ վարչապետ ընտրվելուց հետո, մեր իրավապահ եւ հարկային մարմինները անընդհատ ինձ ահազանգել են, որ «Սպայկայի» հետ կապված կան լրջագույն խնդիրներ։ Ես բոլորին ասել եմ՝ ինչպես օրենքով նախատեսված է, հետաքննեք, բայց այնպես արեք, որ աշխատանքային, արտահանման գործընթացները չխաթարվեն։

Իմ այս հրահանգը ընկել է որոշ մարդկանց ականջով ու նրանք առիթավորվել եւ սկսել են քննիչների հետ խոսել ձեռք առնելով, արհամարհանքով»,- լրագրողների հետ զրույցում ասել է Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծել է, որ «չի կարող միջամտել հետաքննության ընթացքին եւ պետք է լինի օբյեկտիվ քննություն»։


Անդրադառնալով ընկերության աշխատակիցների՝ բոյկոտի մասին հայտարարությանը՝ Նիկոլ Փաշինյանն ասել է.

«Եթե ուզում են բոյկոտ անեն, ապա ուրիշ ընկերություններ ի հայտ կգան, եւ շուկան կկարգավորվի։ Ոչ ոք չի համաձայնվի միլիոն դոլարների կորուստներ ունենա»։


Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը որոշում է կայացրել «Սպայկա»-ի տնօրեն Դավիթ Ղազարյանին 2 ամսով կալանավորելու մասին:

Նա մեղադրվում է ավելի քան 7 մլրդ դրամի հարկերի եւ մաքսատուրքերի վճարումից չարամտորեն խուսափելու մեջ։
Դիտում՝ 1666
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW