Երեւան-Գյումրի երթուղում գործարկվել է երկրորդ էլեկտրագնացքը

05.04.2019 | 12:00 Գլխավոր էջ / Նորություններ /
#Նիկոլ Փաշինյան #էլեկտրագնացք
Այսօր Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում իր աշխատանքն է սկսել նոր՝ երկրորդ ЭП2Д էլեկտրագնացքը:

ՀՀ կառավարության մամուլի ծառայությունում նշել են, որ էլեկտրագնացքով աշխատանքային այցով Գյումրի է ուղեւորվել վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների: Սա արդեն երկրորդ ժամանակակից որակյալ շարժակազմն է, որը կաշխատի ամենածանրաբեռնված ներհանրապետական երթուղում:


Նիկոլ Փաշինյանը Հարավկովկասյան երկաթուղու ղեկավարների ուղեկցությամբ շրջայց է կատարելու նաեւ վագոնավերանորոգման եւ լոկոմոտիվային դեպոներում:

Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղին» գնել է վերջերս՝ ռուսական «Տրանսմաշհոլդինգ» արտադրող ընկերությունից:


Նոր էլեկտրագնացքի երթեւեկության տեւողությունը կազմում է 2 ժամ 10 րոպե:

Արագընթաց գնացքները կաշխատեն օրը 4 անգամ՝ ժամը 09:40 եւ 17:15-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 09:05-ին եւ 17:10-ին վերադառնալով մայրաքաղաք:
Դիտում՝ 1709
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW