«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության մամուլի քարտուղար Ռուբեն Գրձելյանը տեղեկացրել է, որ «Ռուսաստանից դեպի Հայաստան է ճանապարհ դուրս եկել նոր, ժամանակակից ու բարձրակարգ էլեկտրագնացքը (ЭП2Д)»: 14.03.2018 | 15:42 Մարտի 16-ից կմեկնարկի Երեւան-Գյումրի էլեկտրագնացքի կոմերցիոն շահագործումը Ռուսաստանյան «Տրանսմաշհոլդինգ» ընկերության գնացքը կլինի երկրորդը ՀԿԵ-ում եւ Հայաստանում թեստավորումից հետո կգործարկվի 2019թ․ առաջին եռամսյակում Երեւան-Գյումրի-Երեւան երթուղիով:«Էլեկտրագնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժական խնդիրներ ունեցող ուղեւորների համար։ Այն ունի մոտ 130 նստատեղ։ Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային համակարգեր, վթարային ելքի պատուհաններ, տեղեկատվություն ներկայացնող էկրաններ, Wi-Fi»,- հայտնել է Ռուբեն Գրձելյանը։ Tweet Դիտում՝ 5042