Մարտի 16-ից սկսվում է Երեւան-Գյումրի-Երեւան №100-101 նոր արագընթաց էլեկտրագնացքի կոմերցիոն (վճարովի հիմունքներով) շահագործումը:«Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են, որ նոր էլեկտրագնացքն աշխատում է ամեն շաբաթ՝ ուրբաթ, շաբաթ եւ կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:45-ին՝ հակառակ ուղղությամբ: 28.02.2018 | 14:53 Մարտի 4-ից կգործի Երեւան-Գյումրի-Երեւան նոր էլեկտրագնացքը Մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կազմում է 2500 դրամ: «Արագընթաց էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղեւորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երեւում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը»,- ասված է հաղորդագրությունում: 25.10.2017 | 10:13 ՀՀ եւ ՌԴ տրանսպորտի նախարարները՝ էլեկտրագնացքի առաջին ուղեւորներ Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելվում է: Tweet Դիտում՝ 3448