ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ու ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովը նախօրեին այցելել են Երեւանի «Սասունցի Դավիթ» կայարան` փորձարկելու Ռուսաստանից Հայաստան բերված նոր էլեկտրագնացքը: Նախարարները «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերության տնօրեն Սերգեյ Վալկոյի ուղեկցությամբ փորձնական երթ են իրականացրել դեպի «Մասիս» կայարան: 18.10.2017 | 10:28 Հայաստան է բերվել ժամանակակից էլեկտրագնացք Ռուս մասնագետների հավաստմամբ՝ նորագույն սերնդի այս գնացքը մեծ հնարավորություններ ունի, պատվիրատուի ցանկություններին համապատասխան կարող են նվազեցնել կամ ավելացնել էլեկտրագնացքի տեխնիկական բնութագրերը:«Կոմպլեկտավորման համակարգը ճկուն է, կարող ենք անել այն, ինչ պատվիրատուն ցանկանա: Մեքենավարը կարող է լիարժեք վերահսկել, թե որ վագոնում ինչ է կատարվում: Տեսահսկման համակարգը շատ ընդգրկուն է»,- նշել է տեխնիկական սպասարկման մասնագետ Ալեքսանդր Բոնկրատովը:Ռուսաստանցի գործընկերների օգնությամբ մեքենավարները տեխնիկական վերապատրաստում են անցնում, շարժակազմի տեխնիկական շահագործումն իրականացնողները շուտով կփոխարինվեն հայ մասնագետներով:Նմանատիպ էլեկտրագնացք շուտով կերթեւեկի դեպի Գյումրի: Վահան Մարտիրոսյանի խոսքով՝ այս ուղղությունն ընտրվել է՝ հաշվի առնելով ուղեւորների մեծ հոսքը եւ կառավարության՝ Գյումրի քաղաքում զբոսաշրջության զարգացման ծրագիրը:Տոմսերի գնային քաղաքականության վերաբերյալ նախարարը հայտնել է, որ որոշողը «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունն է, բայց նախարարությունն իր կողմից կանի ամեն ինչ, որպեսզի գնաճ տեղի չունենա: Գնային տարբերությունը հնարավոր է էկոնոմ եւ բարձր կարգի տոմսերի միջեւ: Tweet Դիտում՝ 5799