Փետրվարի 27-ին Երեւանի երկաթուղային կայարանից առաջին թեստային չվերթն է կատարել Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում աշխատանքը սկսող նոր՝ ЭП2Д էլեկտրագնացքը: «Հարավկովկասյան երկաթուղի» ընկերությունում նշել են, որ մարտի 4-ից նոր էլեկտրագնացքը կաշխատի ուրբաթ-կիրակի օրերին էքսպրեսի ռեժիմով՝ առանց բաժանիչ կանգառների, օրը 2 անգամ՝ ժամը 10:00-ին մեկնելով Երեւանից Գյումրի եւ 16:55-ին վերադառնալով մայրաքաղաք: Երթեւեկության տեւողությունը կազմում է 1 ժամ 59 րոպե: 01.12.2017 | 15:32 Նոր էլեկտրագնացքի թեստային փորձարկումներն ավարտվել են Երեւան-Գյումրի-Երեւան երթուղու մնացած չվերթները դեռ սպասարկվում են հին շարժակազմով:Մարտի 4-ին եւ 8-11-ին գնացքն աշխատելու է անվճար: Դրանից հետո մեկ տոմսի գինը մեկ ուղղությամբ կկազմի 2500 դրամ:«ЭП2Д էլեկտրագնացքը լիովին համապատասխանում է ուղեւորափոխադրումների անվտանգության բոլոր կանոններին: Հայաստանի համար ընտրվեց էլեկտրագնացքի 2-վագոնանոց մոդիֆիկացիան, որն առավել հարմար է հայաստանյան պայմաններին: Ունի օդափոխման, մանրէազերծման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր: Յուրաքանչյուր վագոնում տեղադրված էկրաններին երեւում է երթուղու մասին ընթացիկ տեղեկատվությունը: 25.10.2017 | 10:13 ՀՀ եւ ՌԴ տրանսպորտի նախարարները՝ էլեկտրագնացքի առաջին ուղեւորներ Գնացքը հարմարավետ է բոլորի, այդ թվում՝ հենաշարժողական խնդիրներ ունեցող ուղեւորների համար, գործում է անվճար Wi-Fi կապ։ Գնացքում ծխելն արգելում է»,- ասված է հաղորդագրությունում: Էլեկտրագնացքը «Հարավկովկասյան երկաթուղի»-ն գնել է ռուսական «Տրանսմաշխոլդինգ» արտադրող ընկերությունից: Tweet Դիտում՝ 8433