Նոր էլեկտրագնացքի թեստային փորձարկումներն ավարտվել են

01.12.2017 | 15:32 Գլխավոր էջ / Նորություններ /
#էլեկտրագնացք #ՀԿԵ
Այս տարվա հոկտեմբերին Ռուսաստանից Հայաստան բերված նոր, ժամանակակից էլեկտրագնացքի թեստային փորձարկումները ավարտվել են։

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերության փոխանցմամբ՝ նոյեմբերի 23-ին ավարտված փորձարկումներն անցել են երկաթուղու բոլոր հատվածներում, այդ թվում՝ բարձրլեռնային:

«Փորձարկումների ժամանակ բացահայտվել են մի շարք չափանիշներ, որոնք պետք է համապատասխանության բերվեն բարձր լեռնային հայկական երկաթուղային ենթակառուցվածքի պայմաններին եւ տեխնիկական առանձնահատկություններին»,- նշել են ընկերությունում:


Քննարկվում է «Տրանսմաշխոլդինգի» մասնագետների կողմից տեղում կամ անհրաժեշտության դեպքում արտադրող գործարանում էլեկտրագնացքի լրամշակման հարցը, ինչից հետո այն շահագործման է հանձնվելու:

ՀԿԵ-ում տեղեկացրել են, որ վերապատրաստվել են նաեւ ընկերության մեքենավարները:
Դիտում՝ 10637

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW