Նոր էլեկտրագնացքն առաջիկայում կշահագործվի

05.02.2019 | 12:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#էլեկտրագնացք #ՀԿԵ
2019թ. հունվարին Հայաստան բերված ռուսական «Տրանսմաշխոլդինգ» ընկերության արտադրության նոր էլեկտրագնացքը (ЭП2Д) ուղեւորներին կսկսի սպասարկել այս տարվա առաջին եռամսյակում:

«Հարավկովկասյան երկաթուղի» (ՀԿԵ) ընկերությունում նշել են, որ գնացքը ձեռք է բերվել ներդրումային ծրագրի շրջանակում:

Այն աշխատելու է էքսպրեսի ձեւաչափով Երեւան-Գյումրի-Երեւան երթուղում, որտեղ արդեն իսկ գործում է նմանատիպ նոր էլեկտրագնացքը:

Երկրորդ գնացքի գործարկումը թույլ է տալու ավելացնել չվերթների հաճախականությունը:


Նոր էլեկտրագնացքը նույնպես հարմարեցված է սահմանափակ ֆիզիկական հնարավորություններ ունեցող ուղեւորների համար, վագոններում գործում են օդափոխման, հակահրդեհային, անվտանգության համակարգեր:

2018թ․ՀԿԵ շարժակազմի արդիականացման ներդրումային ծրագրի շրջանակում գնվել էր 2 նոր էլեկտրագնացք եւ 40 նոր կիսավագոն: Կիսավագոններն այժմ շահագործվում են պղնձի խտանյութի արտահանման համար:
Դիտում՝ 5222

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW