Գազավորված ըմպելիքներն ակցիզային հարկով չեն հարկվի

28.03.2019 | 13:12 Գլխավոր էջ / Նորություններ /
#գազավորված ըմպելիք #Տիգրան Ավինյան
Կառավարությունը Հարկային օրենսգրքի բարեփոխումների նախագծից հանել է գազավորված ըմպելիքների հարկման դրույթը:

Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում հայտնել է ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը:

«Այս պահի դրությամբ Հարկային օրենսգրքի բարեփոխումների ցանկից գազավորված ըմպելիքների վերաբերյալ դրույթները հանվել են: Հետագա քննարկումների պարագայում կճշգրտենք: Կար նաեւ սկզբունքի խնդիրը: Եթե մենք դա դիտում ենք որպես առողջապահական խնդիր եւ փորձում ենք հարկել բարձր շաքարավազ պարունակող ըմպելիքները, հարց է առաջանում նաեւ այլ ապրանքների մասով, որոնք եւս բարձր շաքարավազ են պարունակում: Այս պահի դրությամբ դա հանված է օրինագծից»,- ասել է Տիգրան Ավինյանը:


Հարցին, թե հնարավոր է արդյոք վերադառնան նախնական առաջարկված տարբերակին՝ ըմպելիքներն ըստ շաքարայնության հարկելուն, Ավինյանն ասել է, որ, ընդհանուր առմամբ, քննարկումները կշարունակվեն եւ բոլոր շահառու խմբերի հետ մանրամասն կուսումնասիրեն ու կհասկանան, թե ինչ լուծումներ կարող են գտնել:

Մանրամասները կարող եք կարդալ սկզբնաղբյուրի կայքում:
Դիտում՝ 1668
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW