Քննարկվել է Հայաստանում PwC-ի գործունեության ընդլայնումը

25.03.2019 | 17:56 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #PwC
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին:

Նախագահի մամուլի ծառայությունում նշել են, որ նախագահը հյուրընկալել է PwC-ի՝ կապիտալ ծրագրերի եւ ենթակառուցվածքների գլոբալ ղեկավար, Աֆրիկայի, Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի եւ Միջին Արեւելքի հետ հասարակայնության հետ կապերի գծով գործընկեր Ռիչարդ Աբադիին, անշարժ գույքի, շինարարության եւ շրջակա միջավայրի պահպանության ղեկավար, Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային եւ գործադիր տնօրեն, մարքեթինգի եւ բիզնեսի զարգացման ղեկավար Սվետլանա Միրոնյուկին:


Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնմանն առնչվող հարցեր: Մասնավորապես, զրուցակիցները կարեւորել են փոխգործակցությունը տեղեկատվական տեխնոլոգիաների, արհեստական բանականության եւ թվային տեխնոլոգիաների ոլորտներում:

Արմեն Սարգսյանը հրավիրել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» ընկերության ներկայացուցիչներին հունիսին ներկա գտնվելու Հայաստանում կազմակերպվելիք Մտքերի գագաթնաժողովին (Armenian Summit of Minds):


«ՓրայսուոթերհաուսԿուպերս»-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ եւ իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է եւ գործունեություն է ծավալում 158 երկրում: 2007-ից ընկերությունն աշխատում է նաեւ Հայաստանում:
Դիտում՝ 1636
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW