Արմեն Սարգսյանն ընդունել է PwC-ի ներկայացուցիչներին

18.10.2018 | 17:11 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #PwC
Նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «ՓրայսուոթերհաուսԿուպերս» (PwC) ընկերության ներկայացուցիչներին՝ PwC Ռուսաստանի և Եվրասիայի գործադիր գործընկեր Իգոր Լոտակովին, PwC Ռուսաստանի գործընկեր Ինգա Շահնազարովային և PwC Արմենիա ընկերության գործադիր տնօրեն Վիկտոր Նալբանդյանին:

PwC-ն աշխարհում խոշորագույն աուդիտ, հաշվապահություն, հարկային խորհրդատվություն, կորպորատիվ ֆինանսներ եւ իրավաբանական ծառայություն մատուցող ցանցերի անդամ է եւ գործունեություն է ծավալում 158 երկրում:

2007-ից ընկերությունն աշխատում է նաեւ Հայաստանում:

Հանդիպմանը քննարկվել են Հայաստանում ընկերության գործունեության ընդլայնմանը, մասնավորապես՝ ներդրումային տեսանկյունից երկիրն ավելի ճանաչելի դարձնելու եւ օտարերկրյա ներդրումներ ներգրավելու ուղղությամբ հնարավոր ծրագրերն ու գաղափարները:
Դիտում՝ 2567

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW