Ամեն տարի Ֆրանսիայի Շամոնի քաղաքում անցկացվող «Մտքերի գագաթնաժողովը» (Summit of Minds) այս տարի առաջին անգամ կանցկացվի Հայաստանում: ՀՀ նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ Armenian Summit of Minds խորագրով միջոցառումը կանցկացվի հունիսի 7-9-ը՝ Երեւան եւ Դիլիջան քաղաքներում: Գագաթաժողովի գլխավոր գործընկերը The Monthly Barometer հեղինակավոր վերլուծական հանդեսն է:Միջոցառման կազմակերպման մասին բացառիկ պայմանավորվածություն էր ձեռք բերվել դեռեւս 2018թ. սեպտեմբերին, երբ Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանը որպես գլխավոր բանախոս մասնակցում էր ամենամյա «Մտքերի գագաթնաժողովին»: 13.11.2018 | 13:24 Հայաստանում «փոքր Դավոս»-ի նմանությամբ համաժողով կանցկացվի Գագաթնաժողովը հեղինակավոր միջոցառում է, որին մասնակցում են անվանի ու ազդեցիկ շուրջ 300 քաղաքական գործիչներ, գիտնականներ, գործարար-ներդրողներ, խոշորագույն ընկերությունների եւ լրատվամիջոցների ղեկավարներ ողջ աշխարհից: Հայաստանն առաջին երկիրն է, որը հյուրընկալելու է այս միջոցառումը Շամոնիից դուրս: Armenian Summit of Minds-ի քննարկման հիմնական թեման կունենա «Տարածաշրջանային աշխարհաքաղաքականությունը, տնտեսությունը եւ ներդրումները. բազմաբեւեռության ազդեցությունը առեւտրի ու ներդրումային հոսքերի վրա» խորագիրը: Tweet Դիտում՝ 8615