Հայաստանում «փոքր Դավոս»-ի նմանությամբ համաժողով կանցկացվի

13.11.2018 | 13:24 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #Summit of Minds

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը եւ Մտքերի գագաթնաժողովի («Summit of Minds») գլխավոր գործընկեր, «The Monthly Barometer» վերլուծական հանդեսի համահիմնադիր եւ հեղինակ Թիերի Մալերեթը պայմանավորվածություն են ձեռք բերել հաջորդ տարի Հայաստանում նմանատիպ համաժողով անցկացնելու վերաբերյալ։

 Նախագահի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ հանդիպումը տեղի է Փարիզում:

 Մտքերի գագաթնաժողովը հեղինակավոր հարթակ է, որտեղ համաշխարհային խոշորագույն ընկերությունների ղեկավարները, ներդրողները քննարկում են համաշխարհային տնտեսության զարգացման միտումներին, ներդրումային հնարավորություններին վերաբերող հարցեր։

 Այն նախորդում է շվեյցարական Դավոսում տեղի ունեցող ամենամյա Համաշխարհային տնտեսական համաժողովին եւ հայտնի է «փոքր Դավոս» անվամբ:

Դիտում՝ 1773

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW