ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն հանդես է եկել պարզաբանմամբ հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գնի փոփոխության վերաբերյալ։ 06.02.2019 | 09:52 Փոքր եւ միջին հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն 60 000 դրամով ՊԵԿ-ը պարզաբանել է, թե որ տնտեսվարողների համար է հսկիչ-դրամարկղային մեքենայի իրացման գինը սահմանվել 60 000 դրամ.- Կազմակերպություններ, անհատ ձեռնարկատերեր եւ նոտարներ, որոնց համար, օրենսգրքի համաձայն, հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառումը պարտադիր էր 2019թ. հունվարի 1-ից,-2019թ. հունվարի 1-ից ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ համարվող կազմակերպություններ եւ անհատ ձեռնարկատերեր,-2019թ. «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի համաձայն հարկերից ազատման արտոնագիր ստացած անհատ ձեռնարկատերեր:ՊԵԿ-ում ընդգծել են, որ նոր սերնդի ՀԴՄ-ները 60 000 դրամով կարող են ձեռք բերել նաեւ 2019թ. հունվարի 1-ից շրջանառության հարկ վճարող համարվող կազմակերպությունները, անհատ ձեռնարկատերերը եւ նոտարները, ինչպես նաեւ 2019թ. հունվարի 1-ից բացառապես արտոնագրային հարկ վճարողները:«Նախկինում գործող՝ 160 000 դրամը կպահպանվի վերը չնշված կազմակերպությունների, անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար (բացառությամբ բացառապես արտոնագրային հարկ վճարողների)»,-ասված է հայտարարությունում:ՊԵԿ-ում նշել են նաեւ, որ 2019թ. փետրվարի 13-ի դրությամբ նախկինում ՀԴՄ ձեռք բերելու դիմում ներկայացրած շուրջ 1500 տնտեսվարողի համար արդեն իսկ վերահաշվարկ է կատարվել եւ գործընթացն ավարտին հասցնելու ակտիվ աշխատանքներ են կատարվում: Եվս 1000 հայտ բավարարվել է, այսինքն՝ ներկայանալու դեպքում նրանք եւս ՀԴՄ-ները կստանան 60 000 դրամով: Tweet Դիտում՝ 1834