Փոքր եւ միջին հարկ վճարողներին նոր սերնդի ՀԴՄ-ները կտրամադրվեն 60 000 դրամով

06.02.2019 | 09:52 Գլխավոր էջ / Նորություններ /
#ՊԵԿ #ՀԴՄ
ՀՀ Պետական եկամուտների կոմիտեն տեղեկացնում է, որ կառավարությունում բազմիցս տեղի ունեցած քննարկումների արդյունքում որոշվել է, որ նոր սերնդի ՀԴՄ-ների իրացման համար պետք է սահմանվի 160 000 դրամից ավելի մատչելի գին:

ՊԵԿ հաղորդագրության համաձայն՝ կոմիտեի նախագահի՝ փետրվարի 5-ի հրամանով, հսկիչ-դրամարկղային մեքենայի (մեկ հատի) իրացման գինը սահմանվել է 60 000 դրամ:


2019թ. հունվարի 1-ից նոր սերնդի հսկիչ-դրամարկղային մեքենաներով գործունեություն իրականացնելու պարտավորություն ունեցող եւ արդեն իսկ սարքը 160 000 դրամով ձեռք բերած  հարկ վճարողների համար կիրականացվի վերահաշվարկ:


ՊԵԿ-ը տեղեկացնում է, որ հարկ վճարողները կարող են հսկիչ-դրամարկղային մեքենաների գինը վճարել ամբողջությամբ, միանվագ, կամ իրենց ցանկությամբ` ամսական համամասնությամբ 2 տարվա ընթացքում տարաժամկետ վճարումներով:
Դիտում՝ 2203
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW