Կոնվերս Բանկի նախաձեռնությամբ՝ առաջիկայում Գ.Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում տեղի կունենա փոքր բեմի՝ Black Box-ի բացման արարողությունը: «Սա լինելու է Հայաստանում պրոֆեսիանալ թատրոնին կից կառուցված առաջին Black Box բեմը, որի բացմամբ մենք փոխելու ենք թատերական մտածելակերպը, եւ ներդրվելու է նոր մշակույթ՝ զուգահեռաբար պահպանելով եւ զարգացնելով ակադեմիական թատրոնը: Հուսով ենք՝ այն կդառնա նոր որոնումների, զարգացման, առաջադիմության հարթակ, որն արժանվույնս կգնահատվի հայ թատերասերների կողմից»,- ասել է Մայր թատրոնի տնօրեն Վարդան Մկրտչյանը՝ հավելելով, որ «թատերական շրջանակներում արդեն իսկ տեղյակ են Մայր Թատրոնում ընթացող շինարարական աշխատանքների մասին, եւ աննախադեպ այս նախագիծը մեծ ոգեւորություն է առաջացրել»:Նա նշել է նաեւ, որ Կոնվերս Բանկը հասարակության տարբեր շրջանակներում ընկալվում է որպես ամենամշակութային բանկ, եւ այս հովանավորությունն այդ որակման եւս մեկ վկայությունն է:«Մենք՝ որպես բանկ, գնահատում ենք նորարարական մտածելակերպը ինչպես բիզնեսում, այնպես էլ մշակույթի ոլորտում եւ պատրաստակամ ենք քննարկել արվեստում նոր, առաջադիմական մոտեցումների ներդրման յուրաքանչյուր առաջարկ: Այս առումով Black Box թատրոնի շինարարությունը հանրային եւ մասնավոր հատվածների համագործակցության հերթական հաջողված օրինակն է: Ողջ աշխարհում այն համարվում է թատրոնի զարգացման ամենահեռանկարային ձեւը: Մայր թատրոնին կից նորակառույց փոքր բեմը լինելու է բազմաֆունկցիոնալ եւ համապատասխանելու է ժամանակի պահանջներին»,- ասել է Կոնվերս Բանկի Գլխավոր գործադիր տնօրեն Արթուր Հակոբյանը: Black Box բեմի բացումը նախատեսվում է այս ամիս: Tweet Դիտում՝ 10544