«Բիզնես Արմենիա» հիմնադրամի թիմը 2018-ին ապահովել է ռեկորդային՝ 6,8 մլրդ դրամի արտահանման պայմանագիր։ Հիմնադրամում նշել են, որ ծախսած 1 դրամի դիմաց ապահովվել է 26,4 դրամի արդյունք։ «Բիզնես Արմենիայի» աջակցությամբ հայկական 116 ընկերություն մասնակցել է 10 միջազգային ցուցահանդեսի՝ գտնելով միջազգային խոշոր գնորդներ. 2018-ին բարելավվել է նաեւ (վերա)ներդրումների ցուցանիշը. շուրջ $21,1 մլն՝ անցած տարվա $15 մլն-ի եւ նախորդ տարվա $0-ի համեմատությամբ։ «Բիզնես Արմենիայի» թիմն անցած տարի համաժողովների, արտագնա քարոզարշավների, գործարար այլ միջոցառումների ու առօրյա աշխատանքի ընթացքում հանդիպել է շուրջ 392 պոտենցիալ ներդրողների հետ՝ որպես արդյունք կնքելով $350 մլն-ի ներդրումների իրականացման վերաբերյալ փոխըմբռնման հուշագրեր։ Օտարերկրյա ներդրողների շարքում են «Նյու Յիդա», «ԱՐԳԱ-Յուրոսթիլ», «Ղալբուրջյան Գրուպ», «Արադ», «Ատլաս Գլոբալ», «Էկոտեխպրոմ», «Մատալուսկաուպա Օնլայն Օյ», «ՎՀԼ Դեվելոփմենթ» ընկերությունները։ «Տարեվերջին ներդրվել է ծառայությունների սպասարկման «մեկ պատուհան» համակարգը, որով փաստացի ընդլայնվեցին նաեւ «Բիզնես Արմենիայի» աջակցության շրջանակները»,- նշել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի 2017-2018 թթ. գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ 31.01.2019 | 12:04 «Եվրասիական շաբաթ»-ի արդյունքները՝ ամփոփ «Բիզնես Արմենիայի» թիմը նաեւ աջակցել է Հայաստանում 2018թ. հոկտեմբերի 10-ին Երեւանում տեղի ունեցած Ֆրանկոֆոնիայի տնտեսական ֆորումի եւ 22-24-ին՝ ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառման՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովի կազմակերպչական աշխատանքներին։ Tweet Դիտում՝ 5118