«Եվրասիական շաբաթ»-ի արդյունքները՝ ամփոփ

31.01.2019 | 12:04 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #«Եվրասիական շաբաթ»
«Բիզնես Արմենիայի» աջակցությամբ կազմակերպված B2B հանդիպումների ընթացքում հայաստանյան գործարարները մի շարք պայմանագրեր են կնքել եւ արդեն սկսել արտահանումներ։

Բանակցությունները տեղի են ունեցել 2018թ. հոկտեմբերին՝ «Եվրասիական շաբաթ» ցուցահանդեսային համաժողովի ընթացքում:

iPlast ընկերությունը արտահանման նոր պայմանագիր է կնքել, համաձայն որի՝ Հայաստանում արտադրված բժշկական մեկանգամյա օգտագործման պարագաներ կարտահանվեն Ուկրաինա։ Առաջին խմբաքանակն արդեն ուղարկվել է։


Պայմանագիրը նախատեսում է առնվազն 3 տարվա համագործակցություն, որի ընթացքում կարտահանվի շուրջ $200 000-ի ապրանք։ Առաջիկայում նախատեսվում է հաջորդ խմբաքանակի առաքումը։

«Եվրասիական շաբաթի» ընթացքում արտահանման նոր պայմանագիր է կնքել նաեւ «Շառոյան-Սարյան» ընկերությունը, որի «Հալեպ» ապրանքանիշով արեւելյան քաղցրավենիքի խմբաքանակ է արտահանվել Ռուսաստան։


Արտահանման նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաեւ տեքստիլ, սննդարդյունաբերության, դեղագործության, ճշգրիտ ճարտարագիտության, շինարարության ոլորտների մի շարք ընկերություններ։

«ԵԱՏՄ խոշորագույն տնտեսական միջոցառմանը մասնակցել է 100-ից ավելի ընկերություն։ «Բիզնես Արմենիայի« աջակցությամբ կազմակերպվել են B2B հանդիպումներ, որոնց արդյունքներն արդեն տեսնում ենք»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Արտահանողների աջակցության կառավարիչ Անահիտ Մկրտչյանը։
Դիտում՝ 5106
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW