Երեւանում այսօր մեկնարկել է ԵԱՏՄ խոշորագույն ամենամյա գործարար միջոցառումը՝ «Եվրասիական շաբաթ» միջազգային ցուցահանդեսային համաժողովը:Այն կազմակերպվել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի նախաձեռնությամբ՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարության եւ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի աջակցությամբ: 20.09.2018 | 09:42 Երեւանը նախապատրաստվում է «Եվրասիական շաբաթ»-ին Ցուցահանդեսային համաժողովին ԵԱՏՄ անդամ 5 եւ այլ երկրներից մասնակցում են ավելի քան 1500 ներկայացուցիչներ։ «Միջոցառման վայրի հենց գլխավոր մուտքի մոտ «Բիզնես Արմենիան» առանձին տաղավարով ներկայացնում է Հայաստանի ներդրումային միջավայրը, արտոնյալ ռեժիմները, տեղեկատվական նյութեր։ «Բիզնես Արմենիայի» թիմի մասնագետներն անհրաժեշտ խորհրդատվություն են ապահովում Հայաստանով հետաքրքրվող արտերկրյա գործարարներին։ Այն կշարունակվի ամբողջ 3 օրերի ընթացքում»,- նշել է «Բիզնես Արմենիայի» Գործարարների աջակցության խմբի ղեկավար Հայկ Միրզոյանը։ Հայաստանյան 60-ից ավելի ընկերություններ ներկայացնում են թեթեւ արդյունաբերության, գյուղատնտեսական, ոսկերչական, շինանյութերի ու դեղագործական արտադրանքներն ու ծառայությունները։ Tweet Դիտում՝ 6654