ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարի տեղակալ Հակոբ Ավագյանը եւ «Եվրասիական շաբաթ» միջազգային համաժողովի օպերատոր, ՌԴ «Ռոսկոնգրես» կազմակերպության ներկայացուցիչները քննարկել են հոկտեմբերի 22-24-ը Երեւանում կայանալիք համաժողովի կազմակերպչական աշխատանքների ընթացքը: 18.09.2018 | 13:55 «Եվրասիական շաբաթ»-ն այս տարի կանցկացվի Հայաստանում Մասնավորապես, քննարկվել են հետեւյալ հարցերը՝ ծրագրում նոր թեմաների ավելացման առաջարկություններից մինչեւ միջոցառման վայրում համապատասխան պայմանների ստեղծումը, մասնակիցների տեղավորման ապահովումը եւ այլն։ Յուրաքանչյուր հարցի վերաբերյալ եղել են առաջարկություններ, տրվել են կոնկրետ հանձնարարականներ ինչպես նախարարության համապատասխան ստորաբաժանման, այնպես էլ «Բիզնես Արմենիայի» պատասխանատուներին։Հակոբ Ավագյանը նշել է, որ նախարարությունը, որպես միջոցառման պատասխանատու, չափազանց շահագրգռված է համաժողովը բարձր մակարդակով կազմակերպելու եւ անցկացնելու հարցում։«Ռոսկոնգրես»-ի ներկայացուցիչների հետ ձեռք է բերվել պայմանավորվածություն՝ լինել մշտական կապի մեջ, պարբերաբար տեղեկատվություն փոխանակել ընթացիկ աշխատանքի եւ առաջացող խնդիրների վերաբերյալ՝ վերջիններիս մասով օպերատիվ լուծումներ գտնելու համար։ Tweet Դիտում՝ 2310