Համաշխարհային բանկը 2019-ին Հայաստանում 4,3% աճ է կանխատեսում
09.01.2019 | 13:50 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ https://www.eweek.com

Այս մասին ասված է ՀԲ-ի «Գլոբալ տնտեսական հեռանկարներ 2019» հունվարյան զեկույցում:
«Հայաստանում, Ադրբեջանում, Բելառուսում, Թուրքիայում եւ Ուկրաինայում կառուցվածքային փոփոխությունների չեղարկումը կամ հետաձգումը կբարձրացնի քաղաքական անորոշության մակարդակը, իսկ Սիրիայի եւ Ուկրաինայի շուրջ լարվածությունը կարող է հանգեցնել նոր պատժամիջոցների սահմանմանը եւ տարածաշրջանի նկատմամբ վստահության անկմանը»,- նշել են ՀԲ փորձագետները:
Համեմատության համար նշենք, որ 2018-ի հունվարին ՀԲ-ն կանխատեսում էր՝ «տնտեսական աճը Հայաստանում կշարունակի ամրապնդվել՝ 2019-ին եւ 2020-ին կազմելով 4%՝ ապրանքների գների հավասարակշռմանն ու ներքին պահանջարկի ուժեղացմանը զուգահեռ»:
ՀԲ-ն Ադրբեջանի համար 2019-ին եւ 2020-ին կանխատեսում է համապատասխանաբար 3,6% եւ 3,3%, Ռուսաստանի համար՝ 1,5% եւ 1,8%, Թուրքիայի համար՝ 1,6% եւ 3% տնտեսական աճ: Վրաստանի համար երկու տարիների համար էլ կանխատեսումը 5% է:
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: