ՀԲ-ն բարելավել է 2018թ. Հայաստանի տնտեսական աճի կանխատեսումը
10.01.2018 | 12:31 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ http://portal.andina.pe

Այս մասին ասված է ՀԲ-ի վերջին՝ «Գլոբալ տնտեսական հեռանկարներ» զեկույցում:
«Ռուսաստանում տնտեսության վերականգնումը դրական ազդեցություն է թողել տարածաշրջանի ապրանք ներմուծող երկրների, այդ թվում՝ Հայաստանի տնտեսության վրա՝ տրանսֆերտների եւ արտահանման ավելացման շնորհիվ»,- ասված է զեկույցում:
ՀԲ փորձագետները նշում են, որ 2017-ին Հայաստանը նշանակալի առաջընթաց է գրանցել մետաղների գների բարձրացման եւ ներքին քաղաքականությունների բարելավման արդյունքում: Բանկը 2017թ. ՀՀ տնտեսական աճի իր կանխատեսումը 2,7%-ից հասցրել է 3,7%-ի:
Զեկույցի համաձայն՝ տնտեսական աճը Հայաստանում կշարունակի ամրապնդվել՝ 2019-ին եւ 2020-ին կազմելով 4%՝ ապրանքների գների հավասարակշռմանն ու ներքին պահանջարկի ուժեղացմանը զուգահեռ:
ՀԲ-ն Ադրբեջանի համար 2018-ին կանխատեսում է 0,9%, Ռուսաստանի համար՝ 1,7%, Թուրքիայի համար՝ 3,5%, իսկ Վրաստանի համար՝ 4,2% տնտեսական աճ:
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: