Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC Հայաստան) եւ Հայ օգնության ֆոնդը (ՀՕՖ) այս տարի եւս միավորել են ջանքերը՝ իրականացնելու Տավուշի մարզի սահմանամերձ Պառավաքար գյուղի եւ Բերդի թիվ 2 ու 3 մանկապարտեզների փոքրիկների ամանորյա ցանկությունները: Բանկում նշել են, որ աշխատակիցները միավորվել ու գնել էին այն նվերները, որոնք երեխաները խնդրել էին Ձմեռ պապին ուղղված իրենց նամակներում: 12.12.2018 | 15:06 HSBC Հայաստանն օգնել է Շիրակի 15 գյուղերի անապահով ընտանիքներին «1996-ից HSBC Հայաստանը մշտապես ներգրավված է եղել համայնքների կայուն զարգացմանը նպաստող ծրագրերում: «Խաղալիքների հավաք» նախաձեռնությունը համայնքներին ուղղված աջակցության ծրագիր է, որին մեր թիմը պատրաստակամորեն աջակցում է: Իսկապես հաճելի է տեսնել երեխաների ուրախությունն ու խանդավառությունը, երբ նրանք բացում են իրենց նվերները, մեզ հետ կիսում են իրենց ուրախությունն ու հրճվանքը»,- ասել է HSBC Հայաստանի գլխավոր գործադիր տնօրեն Փոլ Էդգարը:«Բանկն աշխատում է բարեգործական ծրագրեր իրականացնող գործընկեր կազմակերպությունների հետ՝ խոցելի համայնքների կայուն զարգացմանը նպաստելու համար: Ամեն տարի՝ դեկտեմբերին, HSBC Հայաստանի աշխատակիցները խաղալիքներ են գնում եւ դեկտեմբերի 25-ի նախօրեին բարեգործական կազմակերպությունների միջոցով դրանք առաքում թիրախային համայնքներ։ Ծրագրի շրջանակում HSBC Հայաստանն արդեն իսկ երեք տարի համագործակցում է Հայ օգնության ֆոնդի (ՀՕՖ) հետ, որն իրականացնում է «Աղքատության հաղթահարումը Տավուշի մարզում» համապարփակ ծրագիրը Բերդում եւ հարակից 16 համայնքներում»,-ասված է հաղորդագրությունում։Նախորդ երկու տարիներին HSBC Հայաստանը «Խաղալիքների հավաք» նախաձեռնության շրջանակում այցելել է նաեւ Վերին Ծաղկավան, Չինչին, Նավուր, Տավուշ, Վերին Կարմիրաղբյուր, Ներքին Կարմիրաղբյուր, Նորաշեն, Արծվաբերդ, Այգեձոր, Այգեպար, Մովսես, Չորաթան, Չինարի, Իծաքար, Վարագավան գյուղերի փոքրիկներին։ Tweet Դիտում՝ 3390