2018թ. հոկտեմբերին Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանի (HSBC Հայաստան) աշխատակազմը դրամահավաք էր նախաձեռնել՝ օգնելու Շիրակի մարզի Ամասիա եւ Աշոցք համայնքների բնակիչներին հաղթահարել գալիք ձմեռվա դժվարությունները։ Բանկում նշել են, որ համայնքներն ընտրվել են ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության հետ խորհրդակցության արդյունքում:Ծրագրի իրականացման գործընկերն էր Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF), որը HSBC Հայաստանի հետ համագործակցել է նաեւ մի շարք այլ ծրագրերի շրջանակում։ 22.11.2018 | 13:24 «Էյչ-Էս-Բի-Սի կրթաթոշակ» ծրագրի շահառու է դարձել մարզաբնակ 40 ուսանող «HSBC Հայաստանի աշխատակիցները դրամահավաքի կազմակերպման ընթացքում բավականին ստեղծագործ մոտեցում են ցուցաբերել՝ գործընթացը դարձնելով առավել մտածված եւ հետաքրքիր։ HSBC Հայաստանի ողջ աշխատակազմը դրամահավաքը կազմակերպեց մի շարք միջոցառումների միջոցով՝ սկսած սվիտերներ եւ շարֆեր գործելուց, զարդեր եւ տնական թխվածք պատրաստելուց եւ դրանք միմյանց վաճառելուց մինչեւ բանկի գրասենյակներից մեկի բակում վճարովի ավտոլվացում կազմակերպելը։ Միջոցառումների արդյունքում հաջողվեց հավաքել 2 մլն դրամ, որն առավել քան կրկնապատկվեց HSBC Հայաստանի կողմից»,- ասված է հաղորդագրությունում։ Հավաքված դրամական միջոցներն ուղղվել են վառելիքի՝ փայտի թեփի, ծղոտի եւ փայտե տաշեղներից պատրաստված բրիկետների ձեռքբերմանը։ Վառելիքի տրամադրման արդյունքում թիրախային համայնքների 30 ընտանիք հնարավորություն է ստացել ամբողջ ձմեռն անցկացնելու տաք տնային պայմաններում։ «Ավելին, համայնքի 59 փոքրիկ բնակիչներին գեղեցիկ անակնկալ մատուցելու նպատակով HSBC Հայաստանը նրանց համար ձեռք է բերել տաք ձմեռային հագուստ՝ ներառյալ վերարկուներ, շարֆեր, գլխարկներ, ձեռնոցներ եւ ձմեռային կոշիկներ»,- նշել են բանկում: Tweet Դիտում՝ 4458