Էյչ-Էս-Բի-Սի Բանկ Հայաստանը (HSBC Հայաստան) եւ Հայաստանի մանուկներ հիմնադրամը (COAF) 2018-2019 ուսումնական տարում կրթաթոշակ են տրամադրել Հայաստանի 5 մարզերի 1-4-րդ կուրսերի 40 ուսանողի՝ «Էյչ-Էս-Բի-Սի կրթաթոշակ» ծրագրի շրջանակում: HSBC Հայաստան-COAF համատեղ կրթաթոշակի ընդհանուր դրամական ֆոնդը կազմել է 9,5 մլն դրամ։ «Երկու կազմակերպությունների քառամյա համագործակցության արդյունքում ավելի քան 100 մարզաբնակ ուսանողների ընձեռվել է Հայաստանի պետական եւ մասնավոր բուհերում ու միջին մասնագիտական հաստատություններում ստացիոնար եւ հեռակա ուսում ստանալու հնարավորություն։ Ի լրումն ֆինանսական աջակցության, նշված կազմակերպություններն ուսանողներին ընձեռել են մասնագիտական պրակտիկայի եւ փորձի փոխանակման հնարավորություն»,- ասված է հաղորդագրությունում:Այս տարի կազմակերպիչները կրթաթոշակառուներին կտրամադրեն լրացուցիչ պրակտիկայի հնարավորություն, որի շրջանակում առաջադիմության ամենաբարձր ցուցանիշ ունեցող 10 ուսանողներ իրենց հմտությունները կզարգացնեն հանրային, մասնավոր եւ միջազգային կազմակերպություններում։ Եվս 10 ուսանող հնարավորություն կստանա՝ մասնակցելու մենթորության ծրագրին, որի նպատակն է ուսանողների անձնային եւ մասնագիտական աճի խթանումը ոլորտում հաջողակ մասնագետների կողմից խորհրդատվության եւ ուղղորդման տրամադրման միջոցով։ Կրթաթոշակի շարունակականության ապահովման պայման է հանդիսանում ուսանողների կողմից ստացված գիտելիքների ծառայեցումն իրենց համայնքներին՝ վերջիններիս զարգացմանն ուղղված մասնագիտական ծրագրերի իրականացման միջոցով։ Կրթաթոշակը տրամադրվում է մեկ ուսումնական տարվա համար, իսկ դրա շարունակականությունը կախված է ուսանողի կրթական առաջադիմությունից եւ իրականացված համայնքային ծրագրերի հաջողությունից։«Երբ ընդունվեցի Հայաստանի ազգային ագրարային համալսարան, ծնողներիս բերկրանքը մեծ էր։ Սակայն զգում էի, որ նրանց մտահոգում էր ուսման վարձը: Մյասնիկյան գյուղում ապրող ու աշխատող ծնողներս կդժվարանային ապահովել ուսումնառությունս։ Սակայն HSBC Հայաստանը եւ COAF-ը մեր ընտանիքի երազանքն իրականություն դարձրին»,- ասել է Դավիթ Սահակյանը։ Tweet Դիտում՝ 10175