Հայաստանն ու Չեխիան տնտեսական մի շարք համատեղ ծրագրեր ունեն

24.12.2018 | 17:41 Գլխավոր էջ / Նորություններ /
#ԶԵՎՈ Մալեշիցե #Թումո #Պրահա
Հայկական կողմն առաջարկել է չեխական ընկերություններին դիտարկել Թալինում, Մեծ Մասրիկում, Դաշտադեմում եւ Մերձավանում արեւային կայանների հիմնման բաց մրցույթներին մասնակցությունը:

Այս մասին նշվել է դեկտեմբերի 19-20-ին Պրահայում կայացած Տնտեսական համագործակցության հարցերով հայ-չեխական միջկառավարական հանձնաժողովի 4-րդ նիստի ընթացքում։

Գյուղատնտեսության բնագավառում առաջարկվել է համագործակցել կաթի վերամշակման եւ պանրի համատեղ արտադրության ուղղություններով: Քննարկվել է նաեւ հակակարկտային համակարգերի արտադրության եւ կիրառման չեխական փորձը:


Հաշվի առնելով չեխ գործընկերների հետաքրքրությունը՝ հայկական կողմը պատրաստակամություն է հայտնել անհրաժեշտ ինֆորմացիա եւ կոնտակտներ տրամադրել «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի եւ «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների մասնաճյուղեր Չեխիայում բացելու նպատակով:

Հայկական պատվիրակության անդամները այցելել են աղբի վերամշակման Պրահայի ամենամեծ ԶԵՎՈ Մալեշիցե գործարան՝ աշխատանքներին տեղում ծանոթանալու համար։

«Տեխնոէքսպորտ» բազմապրոֆիլ ընկերության գործադիր տնօրենը ցանկություն է հայտնել առաջիկայում այցելել Հայաստան` մի քանի հնարավոր ներդրումային ծրագրեր տեղում քննարկելու նպատակով:
Դիտում՝ 2170

Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW