Չեխական կողմը Սյունիքում եւ Ամասիայում €1 մլն կներդնի

14.12.2018 | 14:26 Գլխավոր էջ / Նորություններ /
#People in need #Նիկոլ Փաշինյան #բրդի գործարան
Չեխական People in need ՀԿ-ի գործադիր տնօրեն Շիմոն Պանեկը ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում ասել է, որ Սյունիքում իրականացվում է արկածային տուրիզիմի զարգացման, իսկ Ամասիայում՝ բրդի վերամշակման գործարանի ստեղծման ծրագիրը:

Նրա խոսքով՝ յուրաքանչյուր ծրագրի ուղղությամբ ներդրվում է €500-հազարական:

Կառավարության հաղորդագրության համաձայն՝ Ամասիայի գործարանի բացումը նախատեսվում է 2019թ. գարնանը, իսկ Սյունիքում ծրագրի շրջնակում նորոգվելու է  250 կմ քայլարշավի արահետ:

Շիմոն Պանեկը նշել է, որ People in need-ը ծրագրեր է իրականացնում նաեւ Հայաստանում գյուղական բիզնեսի զարգացման ուղղությամբ:

Նիկոլ Փաշինյանը հայտնել է կառավարության աջակցությունը դրանք հաջողությամբ կյանքի կոչելու գործում:  
Դիտում՝ 2132
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW