Երբ բիզնեսի հիմնումը մտադրությունից անցնում է գործնական փուլի, դժվարությունները ծագում են առաջին իսկ քայլից. ո՞ւմ դիմել՝ կազմակերպության գրանցման համար, ի՞նչ փաստաթղթեր են դրա համար անհրաժեշտ, որքա՞ն ժամանակ կպահանջվի այն ավարտին հասցնելու համար: Ընդ որում, խնդիրը շատ ավելի բարդ է օտարերկրյա ներդրողների տեսանկյունից:Հայաստանում ներդրումային գործընթացի պարզեցման նպատակով «Բիզնես Արմենիա» հիմնադրամը՝ ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հետ համատեղ, «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագրի շրջանակում, ներդրել է eRegulations գործիքը, որը 2019թ. սկզբից հասանելի կլինի գործարար հանրության համար: Ծրագիրն իրականացվում է Ավստրիական զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի՝ ներդրողի հետ հարաբերությունների կառավարիչ Արման Խաչատրյանը Banks.am-ին ներկայացրել է ծրագրի մանրամասները:eRegulations հարթակը ներդրողներին հնարավորություն է տալիս մեկ առցանց հարթակում գտնել բիզնեսի գրանցման ընթացակարգերի հետ կապված ամբողջական տեղեկատվությունը: 08.12.2017 | 18:03 Հայաստանում օտարերկրյա ներդրումների խթանման նոր գործիք կներդրվի «Գործընթացը ներկայացված է պարզեցված կերպով՝ քայլ առ քայլ նկարագրելով անհրաժեշտ գործողությունները, պատասխանատու պետական կառույցներին, կոնտակտային անձանց, անհրաժեշտ վճարումները, ինչպես նաեւ հերթերում անցկացվելիք մոտավոր ժամանակը»,- ասել է Արման Խաչատրյանը:Կայքից կարող են օգտվել ինչպես օտարերկրյա, այնպես էլ տեղական ընկերությունները: Ներկայում կայքում տեղեկատվությունը միայն անգլերեն է, շուտով կլինի նաեւ հայերեն: Բացի այդ, հարթակում ներկայացված է Google Translate գործիքը, որի օգնությամբ տեղեկատվությունը կարելի է թարգմանել գրեթե բոլոր լեզուներով: Արման Խաչատրյանը, սակայն, ընդգծում է՝ այս թարգմանությունը նախատեսված է միայն ընդհանուր գաղափար կազմելու համար, քանի որ հնարավոր են որոշակի անճշտություններ: 25.10.2018 | 12:06 Ներդրումային գործընթացի թափանցիկության հավաստագիր՝ Հայաստանին Հարթակից օգտվելու համար հատուկ գիտելիքներ անհրաժեշտ չեն, պարզապես պետք է այցելել Armenia.eregulations.org եւ այնտեղ որոնել կոնկրետ ինֆորմացիան: «Ըստ իս՝ այս հարթակը բավական պահանջված է գործարարների շրջանում: Մեր առօրյա աշխատանքի ընթացքում բազմաթիվ հարցումներ ենք ստանում օտարերկրյա ներդրողներից. հենց այդ հարցումների հիման վրա էլ ներկայացրել ենք բիզնես ընթացակարգերը հարթակում: eRegulations-ը թույլ է տալիս օտարերկրյա ներդրողին ամբողջությամբ գաղափար կազմել բիզնես ծավալելու վերաբերյալ՝ անգամ մինչեւ Հայաստան այցելելը:Այս պահին ծրագրի շրջանակում ներկայացված է 6 ընթացակարգ, որոնք կլրացվեն առնվազն 6-ով, սակայն ծրագրի ավարտից հետո հարթակը պատկանելու է ՀՀ կառավարությանը, ուստի, հնարավորություն կա անսահման քանակությամբ ոլորտների ընթացակարգեր հավաքագրել եւ նույն ձեւաչափով ներկայացնել հարթակում»,- ընդգծել է «Բիզնես Արմենիայի» ներկայացուցիչը:Պատրաստեց Սիրանուշ Սիմոնյանը Tweet Դիտում՝ 3855