Շվեյցարիայում տեղի ունեցած Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում Հայաստանին 10/10 վարկանիշ է վերապահվել եւ շնորհվել է «Ձեռնարկությունների գլոբալ գրանցման» գործընթացների հավաստագիրը։ «Բիզնես Արմենիայում» նշել են, որ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրը դիտարկել է բիզնեսի ու ներդրումների ընթացակարգերի թափանցիկությանն ուղղված 130-ից ավելի երկրների գործնական քայլերը եւ գնահատել է «Բիզնես Արմենիա» հիմնադրամի քայլերը։ 22.10.2018 | 14:05 «Բիզնես Արմենիան» հրապարակել է ներդրողների տվյալները «Բիզնես Արմենիան» եւ ՄԱԿ-ի Զարգացման ծրագիրն այս տարվա ապրիլին մեկնարկել են «Էլեկտրոնային կառավարումը՝ որպես օտարերկրյա ներդրումների ներգրավումը խթանելու գործիք» ծրագիրը, որի ընթացքում ներդրվել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) «eRegulations» գործիքը եւ արդեն պարզեցվում են մի շարք ընթացակարգեր։ «Ստեղծելով «բիզնեսի սպասարկման մեկ պատուհան»՝ Հայաստանը միացավ բիզնեսի գլոբալ գրանցման եւ տեղեկատվական https://ger.co հարթակին, որը, ակնհայտորեն, բարձրացնում է մեր երկրի վարկանիշը գործարար աշխարհում։ Իսկ մրցանակը միջազգային ներդրողներին լրացուցիչ ուղերձ է, որ Հայաստանում գործ սկսելը դյուրին է ու թափանցիկ»,- նշել է «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը։ Համաշխարհային ներդրումային համաժողովն անցկացվում է երկու տարին մեկ՝ գլոբալ տնտեսական կարեւորության հարցերի շուրջ։ Այն մեկ հարկի տակ է հավաքում 4000 ներդրումային շահառուների՝160 երկրից։ 24.10.2018 | 16:27 Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես կայուն երկիր է, ասել է նախագահը Հայաստանի պատվիրակությունն այս տարի մասնակցել է նախագահ Արմեն Սարգսյանի գլխավորությամբ։ Tweet Դիտում՝ 6950