Հոկտեմբերի 19-ին «Բիզնես Արմենիայի» գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հայտարարել էր, որ 2018-ի հունվար-սեպտեմբեր ժամանակահատվածում գրանցվել է $17 մլն-ի ներդրում։ Մինչեւ դեկտեմբեր հիմնադրամն ակնկալում է ներդրումներն ավելացնել $28 մլն-ով։ 19.10.2018 | 17:14 «Բիզնես Արմենիա»-ն 2018-ին գրանցել է $17 մլն-ի ներդրում «Բիզնես Արմենիան» Banks.am-ին է տրամադրել է ներդրում իրականացրած ընկերությունների տվյալները:2018-ին $6,4 մլն ծավալով վերաներդրում են կատարել հետեւյալ 6 ընկերությունները՝1. «ԷՖ ԷՄ ԴԻ ՔԵՅ ԷԼ», 2. «Դարմանթեստ Լաբորատորիս», 3. «Բագեզյան» (Փաթիլա), 4. «Ֆրեդեքս», 5. «Թուֆենքչի Գրուպ», 6. «Թաշչյան Գրուպ»: 2018-ին, «Բիզնես Արմենիա»-ի աջակցությամբ իրականացվել է ընդհանուր $10,9 մլն ներդրում հետեւյալ ընկերությունների կողմից՝1. «Արգա»,2. «Ղալբուրջյան Գրուպ»,3. «Սեպուհ1»,4. «Ռադ Սանե Վաշամիր Գրուպ»,5. «Անիթեքս»,6. «ԷՅ ԲԻ ՍԻ»:Հիմնադրամն ակնկալում է, որ մինչեւ 2018-ի ավարտը $5,8 մլն-ի վերաներդրում կկատարեն «Ազադ Ֆարմասյութիքլզ», «Այ Պլաստ»,«Թանա Պարտեզ», «Չարենց Գրուպ», «Բիսմարկ», «Էլբատ» ընկերությունները։Ներկայում $7,2 մլն ներդրման ակնկալիքով հիմնադրամն աշխատանքներ է իրականացնում «Նյու Յիդա», «Արադ Ագրիքալչրլ Մաշինարի», «ԱՄ Բլոքչեյն Փրոջեքթս» ընկերությունների հետ։ Tweet Դիտում՝ 1883