«Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօր ներկայացրել է հիմնադրամի աջակցությամբ 2018-ի 9 ամիսների ընթացքում ապահովված ներդրումների եւ արտահանման արդյունքները, հոգաբարձուների խորհրդի նիստի որոշումները։Փոփոխություններ «Բիզնես Արմենիա» հիմնադրամումԿառավարությունում այսօր կայացած՝ «Բիզնես Արմենիա» հիմնադրամի նոր հոգաբարձուների առաջին խորհրդի նիստում քննարկվել է 6 հարց, ներկայացվել են հունվարից մինչեւ սեպտեմբեր ընկած ցուցանիշները։1-ին հարց. Ընդլայնվում են հիմնադրամի ոլորտները՝ ավելանում է ՏՏ-ն՝ որպես կառավարության գերակա ուղղություն։2-րդ հարց. ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի պաշտոնակատար Հակոբ Արշակյանը հոգաբարձուների խորհրդի նոր անդամն է։3-րդ հարց. Օպտիմալացվում է հիմնադրամի կառուցվածքը, խնայվելու է 108 մլն դրամ։ 4-րդ հարց. Փոխվում է գործադիր տնօրենի նշանակման կանոնադրությունը. տնօրենն ընտրվելու է մրցույթով։Ներդրումներ, արտահանումներ5-րդ հարց. 2018-ին «Բիզնես Արմենիա»-ն կնքել է 5,9 մլրդ դրամի արտահանման պայմանագիր (2017-ին այդ թիվը կազմել է 5,7 մլրդ դրամ)։ Հիմնադրամն ակնկալում է, որ մինչեւ տարեվերջ այս ցուցանիշը կարող է հասնել 7 մլրդ դրամի։ 10.07.2018 | 18:00 «Բիզնես Արմենիա». $15,2 մլն-ի ներդրում գործնական փուլում է 6-րդ հարց. 2018-ի սկզբում «Բիզնես Արմենիա»-ն թիրախավորել էր $46,8 մլն-ի (շուրջ $47 մլն) ներդրում: Փաստացի գրանցել են $17 մլն-ի ներդրում, մինչեւ տարեվերջ ակնկալվում է եւս $28 մլն։ Թիրախային ցուցանիշին հասնելու համար պակասում է $1 մլն-ը, որը, ըստ Արմեն Ավակ Ավակյանի, հնարավոր է ստանալ, եթե թիմը մի քիչ էլ «ագրեսիվ» աշխատի։ 27.03.2018 | 16:23 «Բիզնես Արմենիա»-ն խոստանում է 2018-ին $47 մլն-ի ներդրում ապահովել Քաղաքական տատանումներ Ըստ «Բիզնես Արմենիա»-ի տնօրենի՝ ներդրումների ցուցանիշներից պարզ է, որ քաղաքական փոփոխություններն ազդում են ներդրողների վրա։ «Ընտրություններից առաջ ցանկացած երկրում սպասողական վիճակ է։ Եթե դուք լինեիք ներդրող եւ ձեր գումարը ֆինանսական ռիսկի տակ լիներ, որովհետեւ երկու ամիս հետո լինելու են արտահերթ ընտրություններ, դուք էլ կսպասեիք, որովհետեւ այդ երկու ամիսը «ոչ տաքացնելու է, ոչ սառեցնելու»,- ասել է Արմեն Ավակ Ավակյանը։Ներդրումների ոլորտներըՆերդրողները հետաքրքրված են տեղեկատվական տեխնոլոգիաներով, զբոսաշրջությամբ եւ գյուղատնտեսությամբ, ինչպես նաեւ՝ դեղագործությամբ: Ընդլայնվել է հետաքրքրությունը վերականգնվող էներգետիկայի նկատմամբ։Ըստ հիմնադրամի տնօրենի՝ երբ հայտարարվի «Մասրիկ 2»-ի մրցույթը, այն նոր ներդրողներ կարող է գրավել։«Ներդրումները պետք է ավելի երկարաժամկետ լինեն։ Մեր տնտեսությունը 3-ից 5 տարվա կարճաժամկետ ներդրումները կլանելու մեծ ունակություն ունի, բայց թիրախը պետք է լինի երկարաժամկետ ռեսուրսների կլանումը՝ ավելի ցածր տոկոսադրույքներով»,- ասել է Արմեն Ավակ Ավակյանը։ Tweet Դիտում՝ 3364