«Բիզնես Արմենիա». $15,2 մլն-ի ներդրում գործնական փուլում է
10.07.2018 | 18:00 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ Հայաստանի զարգացման հիմնադրամ

Banks.am-ը հիշեցնում է, որ 2018-ի համար «Բիզնես Արմենիա»-ի թիրախը $47 մլն-ի ներդրում ապահովելն է:
Արմեն Ավակ Ավակյանը ֆեյսբուքյան ասուլիսի շրջանակում նշել է, որ եւս $20,2 մլն-ի ներդրում նախատեսվում է ներգրավել ավելի ուշ՝ տարվա երկրորդ կեսին:
Ակնկալվող ներդրումներն օծանելիքի, չժանգոտվող պողպատից սարքավորումների, բուսական յուղերի արտադրության, թեթեւ արդյունաբերության, հանքային ջրերի արտադրության ոլորտներում են:
Արմեն Ավակ Ավակյանի խոսքով՝ 2017-ին «Բիզնես Արմենիա»-ի միջոցով, ընդհանուր առմամբ, Հայաստանի տնտեսություն է ներգրավվել շուրջ $15,5 մլն-ի ներդրում եւ շուրջ $3 մլն-ի վերաներդրում: Ընդ որում, միայն $12,2 մլն ներդրվել է ռազմաարդյունաբերության ոլորտում:
Ներդրումներ են կատարվել նաեւ դեղագործության, սննդի վերամշակման, ոսկյա եւ արծաթյա զարդերի արտադրության, թեթեւ արդյունաբերության, հանքային ջրերի արտադրության ոլորտներում:
«Մենք ներդրողների հետ ունենք շատ մտերիմ եւ փոխգործակցության վրա հիմնված հարաբերություններ: Ունենք ներդրողներ, որոնց սպասարկում ենք երկարաժամկետ՝ արդեն մոտ 5-6 տարի: Այս ընկերությունները պետք է կարողանան մեզ հետ բաց, թափանցիկ խոսել, որպեսզի մենք էլ իրենց թափանցիկ ծառայություններ մատուցենք: Մեր նպատակը, ի վերջո, Հայաստանում ՀՆԱ-ի աճն է՝ արտասահմանյան ներդրումների միջոցով»,- ընդգծել է Արմեն Ավակ Ավակյանը:
Վերջին լուրեր
28.04.2025 | 16:56 Նորություններ
28.04.2025 | 14:46 Նորություններ
PowerFull-ն այսուհետ հասանելի է բացառապես Fast Shift հավելվածում
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: