Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես կայուն երկիր է, ասել է նախագահը
24.10.2018 | 16:27 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ նախագահի մամուլի ծառայություն

«Մեր երկրում գործում են եվրոպական, լիբանանյան, կիպրոսյան, հունական, իրանական բանկեր, այսինքն, այստեղ գործում է միջազգային բանկային համակարգ, որը կրկին շատ կայուն է»,- հայտարարել է Հայաստանի նախագահը Ժնեւի Համաշխարհային ներդրումային համաժողովի շրջանակում կայացած՝ Գլոբալ առաջնորդների վեհաժողովում:
Նախագահի խոսքով՝ Հայաստանը տնտեսապես ու ֆինանսապես կայուն երկիր է:
«Երբ ուսումնասիրում ես Հայաստանի ցուցանիշներն արդյունահանման, գյուղատնտեսության կամ զբոսաշրջության ոլորտներում, նոր կառավարությունը, Հայաստանը հետամուտ է կայուն, մաքուր արդյունահանմանը, բնական գյուղատնտեսությանը: Ակնկալում ենք մի քանի անգամ ավելացնել զբոսաշրջիկների թիվը»,- ասել է երկրի ղեկավարը:
Ելույթի ավարտին Արմեն Սարգսյանը հրավիրել է ներդրումներ անել նոր Հայաստանում՝ 21-րդ դարի Հայաստանում:
Վերջին լուրեր
31.03.2025 | 14:59 Հոդվածներ
Հանքարդյունաբերության ոլորտը սկսել է «խոսել». քննարկում ԵՊՀ-ում
29.03.2025 | 09:53 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: