Հայաստանն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների գործակցությունը

24.10.2018 | 13:16 Գլխավոր էջ / Նորություններ /
#Արմեն Սարգսյան #UNCTAD #Մուքիսա Քիթուի
ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր Ժնեւում հանդիպել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի (UNCTAD) գլխավոր քարտուղար Մուքիսա Քիթուիի հետ:

Նախագահը կարեւորել է ՄԱԿ-ի Առեւտրի եւ զարգացման համաժողովի օժանդակությունը Հայաստանի տնտեսությանը։

Նշելով, որ տնտեսությունը տարբեր ոլորտներում, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաներ, կրթություն, գյուղատնտեսություն, Հայաստանն ունի մեծ ներուժ եւ հավակնոտ ծրագրեր, Արմեն Սարգսյանն ասել է, որ մեր երկիրն ակնկալում է միջազգային ֆինանսական ինստիտուտների ակտիվ մասնակցությունը տարբեր ծրագրերի իրականացմանը։

Մուքիսա Քիթուին բարձր է գնահատել Հայաստանի աճող ներգրավվածությունը տարբեր ծրագրերում:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի ներդրումային քաղաքականությանը, արտաքին պարտքի կառավարմանը եւ համագործակցության ընդլայնմանը վերաբերող հարցեր:
Դիտում՝ 1978
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW