ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատարը Տիգրան Ավինյանն ասել է, որ անկախ ոլորտում առկա խնդիրներից՝ կառավարությունն աջակցում է «Վեոլիա ջուր» ընկերության գործունեությանը՝ ի նպաստ երկրում ջրային համակարգի որակի բարձրացմանը: Այս մասին նա նշել է «Վեոլիա» ընկերության Կենտրոնական եւ Արեւելյան Եվրոպայի երկրների գծով գործադիր փոխնախագահ Մալիկա Գենդուրիի հետ հանդիպմանը: 07.11.2018 | 14:42 «Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով Մալիկա Գենդուրին էլ ասել է, որ «Վեոլիա»-ն հանձնառու է շարունակելու իր արդյունավետ աշխատանքը Հայաստանում եւ, կառավարության հետ համագործակցելով, հասնելու երկրում ընկերության առջեւ դրված նպատակների իրականացմանը եւ մարտահրավերների հաղթահարմանը: 22.08.2018 | 12:46 «Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 10 մլն դրամով Նա ներկայացրել է նաեւ Հայաստանում «Վեոլիա»-ի ապագա ծրագրերը, ինչպես նաեւ նշեց, որ երկարաժամկետ հեռանկարում ընկերությունը դիտարկում է Հայաստանի իր ներկայացուցչությունը Կովկասի ու Կենտրոնական Ասիայի տարածաշրջանների համար գործառնությունների կենտրոնի վերածելու հնարավորությունը: Զրուցակիցները գոհունակություն են հայտնել վերջերս ձեռք բերված համաձայնության վերաբերյալ, ըստ որի՝ 2019թ. նախատեսված խմելու ջրի սակագնի բարձրացումը տեղափոխվել է 2025թ.: 28.11.2018 | 13:12 2019-ին խմելու եւ ոռոգման ջրի սակագները կմնան անփոփոխ Անդրադարձ է կատարվել նաեւ ջրամատակարարման որակի բարձրացմանը, ջրի կորուստների նվազեցմանը եւ ջրի հեռացման համակարգին վերաբերող հարցերին: Tweet Դիտում՝ 2553