«Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 10 մլն դրամով

22.08.2018 | 12:46 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վեոլիա ջու #ՀԾԿՀ
Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը (ՀԾԿՀ) «Վեոլիա ջուր» ընկերությանը տուգանել է 10 մլն դրամով։

Տուգանքի հարցը քննարկվել է ՀԾԿՀ այսօրվա նիստում։

«Հանձնաժողովը, ջրամատակարարման եւ ջրահեռացման համակարգին նոր միացման կամ միացման փոփոխության գործընթացի իրականացման վերաբերյալ՝ 2017 թվականի 4-րդ եւ 2018 թվականի 1-ին եռամսյակների տեղեկատվությունների մոնիթորինգի, ինչպես նաեւ՝ քաղաքացիների եւ ընկերությունների բողոքների ուսումնասիրության արդյունքում, հանձնաժողովի 2016 թվականի նոյեմբերի 30-ի որոշմամբ հաստատված, խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների մատուցման կանոններով սահմանված առավելագույն ժամկետները խախտելու համար, հաշվի առնելով նաեւ, որ նոր սպառողների միացման գործընթացի խախտումների համար ընկերությունը սույն թվականի ապրիլի 4-ի արդեն իսկ ենթարկվել էր տուգանքի՝ 5 մլն դրամի չափով, որոշեց «Վեոլիա ջուր» փակ բաժնետիրական ընկերությանը տուգանել՝ 10 մլն դրամ գումարի չափով»,- ասված է հաղորդագրությունում։
Դիտում՝ 2539
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW