ՀՀ Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի այսօրվա որոշմամբ «Վեոլիա ջուր» ընկերությունը տուգանվել է 20 մլն դրամով:ՏՄՊՊՀ-ում նշել են, որ պատասխանատվությունը կիրառվել է գերիշխող դիրքի չարաշահման համար: 22.08.2018 | 12:46 «Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 10 մլն դրամով «Արազեն» ընկերությունը «Վեոլիա ջրի» պատճառով հայտնվել է ոչ մրցակցային իրավիճակում ՏՄՊՊՀ է դիմել «Արազեն» հայ-գերմանական համատեղ ձեռնարկությունը, տեղեկացնելով, որ ընկերությունը զբաղվում է ջրաչափերի արտադրությամբ, սակայն «Վեոլիա ջրի» անօրինական գործողությունների հետեւանքով դուրս է մղվել շուկայից եւ այս պահին դադարեցրել է արտադրությունը: Մասնավորապես, ըստ «Արազենի» դիմում-բողոքի՝ «Վեոլիա ջուր» ընկերությունը զբաղեցնում է մենաշնորհ դիրք: Վերջինս զբաղվում է նաեւ ջրաչափերի ներմուծմամբ եւ տեղադրմամբ: Միայն մեկ տարվա ընթացքում ներկրել է ավելի քան 30 հազար ջրաչափ: Գնման գործընթացը տեղի չի ունեցել հրապարակային, եւ «Վեոլիա ջուրը» հնարավորություն չի տվել այլ տնտեսվարողների եւս, մասնավորապես՝ իրենց գործելու այդ շուկայում: Նախկինում առանց որեւէ խնդրի ընկերությունը համագործակցել է «Երեւան ջուր» ընկերության հետ: «Վեոլիա ջուրը» ջրաչափերի մատակարար ընկերություններին ընտրել է կամայական սկզբունքներով Հանձնաժողովը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը, որպեսզի վերջինս ներկայացնի տեղեկատվություն, թե ինչ չափորոշիչների եւ սկզբունքների հիման վրա են ընտրվում ջրաչափի մատակարար ընկերությունները: Սակայն, որեւէ կոնկրետ չափորոշիչ որպես այդպիսին չի ներկայացվել: «Վեոլիա ջուրը» ջրաչափերը մինչեւ 3 անգամ թանկ գնով ձեռք է բերելՀամաձայն ուսումնասիրության՝ «Վեոլիա ջրի» կողմից ներմուծված ջրաչափերը գնային առումով որոշ դեպքերում նույնիսկ եռակի գերազանցում են տեղական շուկայի նույն արտադրանքի գներին: 2017 թվականին «Վեոլիա ջրի» ներմուծած ջրաչափերի միջին գինը, ըստ տեսակների, կազմել է 8 400 եւ 9 500 դրամ, այն դեպքում, երբ նշված ժամանակահատվածում տեղական շուկայում նույն ջրաչափերի միջին արժեքը սկսվել է 3 200 դրամից՝ հասնելով առավելագույնը 7 000 դրամի: Այս տարի եւս ընկերության կողմից ներմուծված DN 15 մմ տրամագծով ջրաչափերի միջին գինը կազմել է 10 հազար դրամ այն դեպքում, երբ տեղական շուկայում դրանց գինը տատանվել է 3 300-ից մինչեւ 7 600 դրամի սահմաններում: Արդյունքում, միայն 1 տարվա կտրվածքով ընկերությունը ջրաչափերի ձեռքբերման համար վճարել է 100 մլն դրամ ավելի, որը հետագայում ներկայացրել է որպես ներդրումային ծախս: «Վեոլիա ջրի» վարքագիծը անհավասար պայմաններ է ստեղծել տնտեսվարողների համար ՏՄՊՊՀ որոշմամբ, ոլորտում գերիշխող ընկերության՝ «Վեոլիա ջրի» վարքագիծը հանդիսանում է օրենքի խախտում: Ընկերությունը պարտավոր էր ջրաչափերի ձեռքբերումներ իրականացնելու ժամանակ ապահովել հավասար եւ ոչ խտրական պայմաններ բոլոր տնտեսվարողների համար՝ նրանց հնարավորություն տալով մրցակցելու, ինչը չի արվել: Ավելին, գերիշխողի նման վարքագիծը բացասաբար է անդրադարձել ոլորտում գործող տնտեսվարողների գործունեության վրա: Միայն մեկ տարվա ընթացքում «Արազենի» իրացման ծավալները կրճատվել են 60 տոկոսով: Tweet Դիտում՝ 1908