«Վեոլիա ջուր» ընկերությունը հետաձգել է 2019թ. համար մատուցվող խմելու ջրի մատակարարման եւ ջրահեռացման (կեղտաջրերի մաքրման) ծառայությունների գումարային մանրածախ սակագնի օրինական բարձրացման կիրառումը:ՀՀ էներգետիկայի եւ բնական պաշարների նախարարությունում նշել են, որ համաձայն Վարձակալության պայմանագրի եւ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի (ՀԾԿՀ) կողմից «Վեոլիա ջուր» ընկերությանը տրամադրված լիցենզիայի՝ յուրաքանչյուր տարի նախատեսվում է ընկերության կողմից բաժանորդներին մատուցվող խմելու ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների, այդ թվում՝ մանրածախ սակագների վերանայում կամ ճշգրտում: 07.11.2018 | 14:42 «Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 20 մլն դրամով «Վեոլիա ջուր»-ը 2018թ. օգոստոսին ՀԾԿՀ-ին ներկայացրել էր սակագները վերանայելու հայտ 2019թ. համար: Այն նախատեսում էր մոտ 14 դրամով գործող սակագնի բարձրացում 1/խմ ջրի համար։Բաժանորդների սոցիալական բեռը թեթեւացնելու համար նախարարությունը դիմել է «Վեոլիա ջուր» ընկերությանը՝ սակագնի բարձրացումը բաժանորդների նկատմամբ չկիրառելու հնարավորության շուրջ բանակցելու նպատակով՝ առաջարկելով այլընտրանքային ֆինանսավորման եղանակ։ 30.08.2018 | 15:54 «Վեոլիա ջուր». Մենք ուղղորդվում ենք գնումների խիստ ընթացակարգերով «Վեոլիա ջուր» ընկերությունն ընդունել է ներկայացված առաջարկը։Իր հերթին, նախարարության Ջրային կոմիտեն համաձայնել է «Վեոլիա ջուր» ընկերության եկամտի կորստի չափով վերջինիս 2019թ. ներդրումային պարտավորությունները նվազեցնել եւ հետաձգել, իսկ այդ ընթացքում համակարգում նախատեսված ներդրումներն իրականացնել Ջրային կոմիտեին ծրագրերի իրականացման համար տրամադրված վարկային միջոցների խնայողություններից: Tweet Դիտում՝ 1704