«Վեոլիա ջուր». Մենք ուղղորդվում ենք գնումների խիստ ընթացակարգերով

30.08.2018 | 15:54 Գլխավոր էջ / Նորություններ /
#Վեոլիա ջուր
«Վեոլիա ջուր»-ն այսօր նոր հաղորդագրություն է տարածել՝ կրկին հերքելով ոստիկանության կողմից օգոստոսի 25-ին տարածած հաղորդագրությունը եւ չընդունելով իր աշխատակիցներին ուղղված բոլոր մեղադրանքները:


««Վեոլիա ջուր» ընկերությունը հիշեցնում է, որ 2017-2031 թթ. համար սակագների սահմանման պայմանագրային մեխանիզմները հաստատվել էին ՀՀ կառավարության կողմից եւ ամրագրվել էին 2016թ. նոյեմբերին ստորագրված Վարձակալության պայմանագրում: Այդ մեխանիզմները երբեք չեն վերանայվել:

«Վեոլիա ջուր» ընկերությունն ընդգծում է, որ ուղղորդվում է համակարգում գործող էթիկայի կանոնակարգով եւ գնումների շատ խիստ ընթացակարգերով: Ընկերությունը միշտ գործում է օրենքներին, կանոնակարգերին եւ կիրառելի ընթացակարգերին համաձայն:

«Վեոլիա ջուր» ընկերությունը ցավում է, որ չի կարողացել իր շահերը պաշտպանել իրավապահ մարմինների մոտ, որոնք կրկնում են ընկերության մի քանի նախկին աշխատակիցների եւ մրցույթների արդյունքում չընտրված մատակարարների՝ ամիսներ շարունակ տեւող արշավի շրջանակում հնչեցրած մեղադրանքները:


«Վեոլիա ջուր» ընկերությունը ջանք չի խնայի եւ չի թույլ տա, որպեսզի համակարգում իրավիճակի ապակայունացմանը միտված արշավը որեւէ կերպ բացասական ազդեցություն ունենա Հայաստանի Հանրապետությունում մատուցվող ջրամատակարարման եւ ջրահեռացման ծառայությունների շարունակականության եւ որակի վրա:

Ի վերջո, «Վեոլիա ջուր» ընկերությունն առավելագույնս ցածր սակագին պահպանելու համար լուծումներ է առաջարկում եւ ցանկանում է, որպեսզի կառավարությունը դադարեցնի ընկերության հանդեպ կոշտ քննադատությունները»,- ասված է հաղորդագրությունում:
Դիտում՝ 1548
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW