«Վեոլիա ջուր»-ն արձագանքել ՀՀ ոստիկանության՝ օրերս տարածած հաղորդագրությանը, որի համաձայն՝ «ընկերության մի շարք աշխատակիցներ մեղադրվել էին հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու եւ այլ չարաշահումներ կատարելու, ինչպես նաեւ մի շարք պաշտոնատար անձանց կաշառք տալու դիտավորության մեջ՝ 2018թ. մատուցվող ծառայությունների սակագները բարձրացնելու նպատակով»:««Վեոլիա ջուր» ՓԲԸ-ն չի ընդունում հաղորդագրության մեղադրական ոճը, առավել եւս կոռեկտ չի համարում նախաքննության փուլում կոնկրետ անուններ հնչեցնելը, երբ նախաքննությունը շարունակվում է, իսկ քաղաքացիների անմեղության կանխավարկածը՝ գործում:Ինչ վերաբերում է խնդրի էությանը, ապա ընկերությունն այս կապակցությամբ արդեն առաջիկայում հանդես կգա համապատասխան պարզաբանմամբ»,- ասված է ընկերության պարզաբանման մեջ: 22.08.2018 | 12:46 «Վեոլիա ջուր»-ը տուգանվել է 10 մլն դրամով Ոստիկանության հաղորդագրությունում, մասնավորապես, ասված է. «Պարզվել է, որ «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, նույն ընկերության «Արեւելք» մասնաճյուղի տնօրեն Կարո Օհանյանը եւ «Արեւմուտք» մասնաճյուղի տնօրեն Արամ Սահակյանը, նախկինում հանդիսանալով համակուրսեցիներ եւ մտերիմ ընկերներ, ի պաշտոնե հնարավորություն ունենալով տիրապետելու եւ կառավարելու կազմակերպության մարտավարությունն ու ֆինանսական միջոցները, գումարներ հափշտակելու դիտավորությամբ 2017-2018 թթ. ընթացքում կազմակերպել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի կողմից գնումներ կատարելու, ինչպես նաեւ շինարարական աշխատանքների ծառայություններ մատուցելու գործառույթները, որոնց շրջանակում իրենց մերձավորների անվամբ հիմնադրված ու փաստացի նրանց պատկանող «Էմօշին», «Շինմաստեր», «Գավաթ», «Հորիզոն», «Դել-Տելեկոմ» եւ այլ ՍՊ ընկերությունների հետ շուկայականից, ինչպես նաեւ ՀՀ-ում սահմանված սակագներից անհամեմատ բարձր գներով կնքել են շուրջ 3 730 940 595 դրամ արժողությամբ պայմանագրեր, որոնց կատարման շրջանակում՝ հավելագրումների, կեղծ կատարողական ակտեր կազմելու եւ այլ չարաշահումներ կատարելու եղանակով յուրացրել են առանձնապես խոշոր չափերի գումարներ:Պարզվել է նաեւ, որ «Վեոլիա ջուր» ընկերության տնօրեն Կրիստիան Լըֆեն եւ գործառնական տնօրեն Գոռ Գրիգորյանը, կաշառք տալու դիտավորությամբ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանի եւ ՀԾԿՀ եւս 7 պաշտոնատար անձանց համար «Վեոլիա ջուր» ՓԲԸ ֆինանսական ծախսային միջոցներից 26.08.2017թ. գնել եւ տրամադրել են Երեւան-Փարիզ-Երեւան ուղղությամբ, ընդհանուր 4 239 235,8 դրամ արժողությամբ 8 ավիատոմսեր, իսկ հյուրանոցի ծախսերի համար փոխանցել են եւս 8 359 133 դրամին համարժեք՝ 15 338,18 եվրո, որն ընդհանուր կազմել է 12 598 368 դրամ, ինչից հետո հանձնաժողովի կողմից 22.11.2017թ. համապատասխան որոշմամբ խմելու ջրի սակագինը բարձրացվել է 11 414 դրամով՝ 180 դրամից դառնալով 191 414 դրամ, որը սուբսիդավորման կարգով փոխհատուցվում է ՀՀ կառավարության կողմից։Նշված շրջագայության ընթացքում հիշյալ պաշտոնատար անձանց ուղեկցել են «Վեոլիա ջուր» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Կրիստիան Լըֆեն, նրա օգնական-թարգմանիչ Արման Ալոեւն ու ՓԲԸ-ի վարչական տնօրեն Մարիաննա Շահինյանը, որոնց ավիատոմսերի եւ հյուրանոցային վարձավճարների համար ծախսվել են համապատասխանաբար 1 572 573 եւ 3 245 442 դրամ գումար:Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ ՀՀ քրեական օրենսգրքի 312-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով եւ 311-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով, որն ուղարկվել է ՀՀ հատուկ քննչական ծառայություն՝ նախաքննության համար»։ Tweet Դիտում՝ 2666