Տիգրան Խաչատրյան. Ներդրումները շարունակում են հեռու մնալ ցանկալի ցուցանիշից
23.11.2018 | 17:09 Գլխավոր էջ / Նորություններ /

Լուսանկարը՝ ՀՀ տնտեսական զարգացման եւ ներդրումների նախարարություն



«Այս առումով մենք հասկանում ենք, որ կան ինչպես ընդհանուր բնույթի, այնպես էլ կոնկրետ նշանակության մի շարք հարցեր, որոնք պետք է լուծվեն։ Դրանք վերաբերում են իրավակարգավորումներին, կոռուպցիային, կրթությանը եւ այլն»,- ասել է նախարարի պաշտոնակատարը՝ ամփոփելով նախադրության վերջին վեց ամիսների աշխատանքը:
Միաժամանակ, նա նկատել է, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը հանգեցրել է տնտեսական ազատության մեծացման եւ հավասար մրցակցության:
«Սրանք այն գործոններն են, որոնք կարող են եւ պետք է ապահովեն բարենպաստ միջավայր, ինչը երկարաժամկետ առումով կունենա իր ազդեցությունը»,- նշել է նախարարի պաշտոնակատարը։
Նա ընդգծել է, որ այսօր կառավարությունը մի շարք քայլեր է ձեռնարկում երկարաժամկետ մրցունակության ապահովման համար։
«Ներմուծված սարքավորումների կամ կապիտալ նշանակության ապրանքների ծավալը վերջին 10 ամսվա ընթացքում 62%-ով ավելի է, քան նախորդ տարի էր։ Սա նշանակում է, որ տնտեսությունը ավելի շատ վերազինվել է»,- ասել է Տիգրան Խաչատրյանը։
Նրա խոսքով՝ նախարարությունն առաջիկա ամիսներին առավել մեծ ուշադրություն է դարձնելու ազատ տնտեսական գոտիների իրավակարգավորումներին, փոքր եւ միջին բիզնեսին եւ զբոսաշրջությանը։
Վերջին լուրեր
11.04.2025 | 15:21 Նորություններ
11.04.2025 | 14:58 Նորություններ
11.04.2025 | 11:40 Նորություններ
Կարծիքներ
Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում: