«Բիզնես Արմենիա»-ի տնօրեն Արմեն Ավակ Ավակյանը հրաժարական է ներկայացրել

15.11.2018 | 13:31 Գլխավոր էջ / Նորություններ /
#Բիզնես Արմենիա #Արմեն Ավակ Ավակյան
«Բիզնես Արմենիա»-ի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանն այսօր հրաժարականի դիմում է ներկայացրել հիմնադրամի հոգաբարձուների խորհրդին։


«Անկախ փոփոխություններից, «Բիզնես Արմենիան» շարունակելու է աշխատել, խնդիրներ լուծել եւ աջակցել Ձեզ՝ մեր երկրում նոր ներդրումներ կամ արտահանումներ իրականացնելիս։ Կառույցի գործունեության ամուր հիմքերը դրված են եւ այն արդեն աշխատում է համակարգի պես։ Ժամանակավոր պաշտոնակատարի կարգավիճակով, կապահովեմ ներդրումային ծրագրերի եւ «Բիզնես Արմենիայի» աշխատանքի շարունակականությունը, իսկ նոր տնօրենի ընտրությունից հետո՝ դրանց սահուն փոխանցումը»,- Ֆեյսբուքի իր էջում գրել է նա:


Արմեն Ավակ Ավակյանն ընդգծել է, որ «իր աշխատանքի ամենահաճելի մասը գործարարների ու ներդրողների աչքերի «կրակն» ու «կայծը» տեսնելն էր՝ ցանկացած նոր լուծված խնդրի, դժվարության հաղթահարման եւ նոր ներդրումների որոշման կայացման առիթով»։
Դիտում՝ 9286
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW