Գեղամ Գեւորգյանը ծանոթացել է «Սպայկա»-ի ծրագրերին

14.11.2018 | 16:43 Գլխավոր էջ / Նորություններ /
#Գեղամ Գեւորգյան #«Սպայկա»
ՀՀ գյուղատնտեսության նախարարի պաշտոնակատար Գեղամ Գեւորգյանն աշխատանքային այց է կատարել «Սպայկա» ընկերություն։

Նախարարի պաշտոնակատարը եղել է Արարատի մարզում գտնվող ջերմոցային տնտեսությունում, պանրի գործարանում, նոր կառուցվող ջերմոցային համալիրում եւ սառնարանային տնտեսությունում։


Ընկերությունում շուրջ մեկ ամիս անց նախատեսում են եւս 50 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմոցային տնտեսություն շահագործման հանձնել, որը «Սպայկա»-ի նախագծերի կառավարման բաժնի ղեկավար Կարեն Բաղդասարյանի խոսքով՝ աշխարհում կիսափակ տեխնոլոգիաներով ամենամեծ ջերմոցը կդառնա։

Արտադրված բարձրարժեք լոլիկը նախատեսում են արտահանել եվրոպական եւ արաբական երկրներ։

«Մեր տեղական լոլիկով բեռնված առաջին մեքենան ցամաքային ճանապարհով բոլորովին վերջերս հասավ Դուբայ, եւ այդ շուկան, կարելի է ասել, արդեն բացվել է հայկական արտադրանքի համար։ Հայաստանն իր դիրքի շնորհիվ առավելություն ունի, որովհետեւ նման որակի արտադրանքը Դուբայ է հասնում ինքնաթիռով՝ եվրոպական երկրներից, եւ մեր արտադրանքն ավելի մրցակցային է դառնում»,- նշել է Կարեն Բաղդասարյանը։


2019թ. փետրվարին «Սպայկա»-ն նախատեսում է մասնակցել համաշխարհային համբավ ունեցող Fruit Logistica ցուցահանդեսին։

2019թ. հունվարից էլ կմեկնարկի հայկական սպիտակ եւ կապույտ բորբոսով պանրի արտադրությունը։

Գյուղնախարարությունում նշել են, որ մինչեւ տարեվերջ իրականացվող ծրագրերի արդյունքում կստեղծվի շուրջ 800 նոր աշխատատեղ։
Դիտում՝ 1557
Կարծիքներ

Հարգելի այցելուներ, այստեղ դուք կարող եք տեղադրել ձեր կարծիքը տվյալ նյութի վերաբերյալ` օգտագործելուվ Facebook-ի ձեր account-ը: Խնդրում ենք լինել կոռեկտ եւ հետեւել մեր պարզ կանոներին. արգելվում է տեղադրել թեմային չվերաբերող մեկնաբանություններ, գովազդային նյութեր, վիրավորանքներ եւ հայհոյանքներ: Խմբագրությունն իրավունք է վերապահում ջնջել մեկնաբանությունները` նշված կանոնները խախտելու դեպքում:



Ամենաընթերցվածը


Smartclick.ai
Quality Sign BW