Այսօր ՀՀ պետական եկամուտների նախագահի տեղակալ Միքայել Փաշայանն ամփոփել է կոմիտեի՝ տեղեկատվական տեխնոլոգիաների ուղղությամբ 2018-ին կատարված աշխատանքները եւ ներկայացրել 2019-ի անելիքները։Նորությունները- ID քարտերը կուտակային դարձնելու մտադրությունը դեռ «գաղափար է եւ մշակման փուլում է»։ 05.11.2018 | 16:09 ՊԵԿ-ը մտադիր է ID քարտերը դարձնել կուտակային - Իրանի հետ ՊԵԿ-ը ստորագրել է տեղեկատվության փոխանակման համաձայնագիր։ Այն հեշտացնելու է դեպի Իրան արտահանումները եւ Իրանից ներմուծումները։ - Վերին Լարսի թողունակությունն ավելացնելու նպատակով այլընտրանքային 6 թունելի եւ մեկ այլընտրանքային ճանապարհի կառուցում դեպի Ռուսաստան: Այս հարցով նամակ է ուղղվել Վրաստանի կառավարությանը: 25.10.2018 | 18:04 Վեց նոր թունել՝ Վերին Լարսի թողունակությունն ավելացնելու համար 2019-ի անելիքները- 2019-ից գործելու է էլեկտրոնային կառավարման համակարգ, որով բոլորը կկարողանան հայտարարագրել հարկերը։- Գործելու է «BIG DATA» միջազգային վերլուծական ծրագիրը։ Այն ավտոմատ կառանձնացնի թիրախային հարկատուներին եւ կհեշտացնի ստվերային տնտեսության բացահայտումը։ - Քայլեր՝ ուղղված անկանխիկ շրջանառության ավելացմանը:2018-ի արձանագրումը- «Ռիսկերի կառավարում» համակարգի միջոցով ՀՀ մաքսային մարմինը մտավոր սեփականության իրավունքի 350 խախտում է արձանագրել։ Իրավախախտումների մեծ մասը կապված է բրենդային անվանումների հետ։- Ուղեւորների մաքսային հայտարարագրերն արդեն վերահսկվում են «Ռիսկերի կառավարում» ծրագրով։ Այն նվազեցնում է ուղեւորների ուղեբեռի զննման ու սահմանը հատելու գործընթացների արագացմանը։- Ընդլայնվել է «Մեկ կանգառ, մեկ պատուհան» ծրագիրը։ Արտաքին տնտեսական գործունեություն իրականացնողներն այսուհետ միայն մեկ վայրում են ներկայացնում փաստաթղթերը։ Համակարգը ազատում է պետական տարբեր գերատեսչություններ՝ հարցումներ ուղարկելու եւ հաստատելու անհրաժեշտությունից։- Ոչ տեղացիների համար արդեն գործում է ավելացված արժեքի հարկի, եկամտահարկի եւ ակցիզի անգլերեն տարբերակով հաշվետվությունները։ Այն հեշտացրել է միջազգային գործակցությունը։- Օգոստոսի 1-ից հարկային մարմնի կողմից հարկ վճարողներին պարտադիր ծանուցման ենթակա փաստաթղթերն ուղարկվում են էլեկտրոնային եղանակով։ Tweet Դիտում՝ 1506